«Էն. Պի. Էյ.»-ի պասքեթպոլի ախոյեանութեան ծիրին մէջ երէկ տեղի ունեցած մրցումներուն, Թորոնթօ Ռեփթըրզին մաս կազմող Քաուհի Լէոնարտ մեծապէս օգտակար դարձաւ իր կազմին արձանագրած յաղթանակին, երբ Եութա Ճեզի դէմ տեղի ունեցած մրցումին (122-116) նշանակեց 45 կէտ:

Տենվըր Նակեթց 115-108 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Նիւ Եորք Նիքսի դէմ: Յաղթական կազմին մարզիկներէն Նիքոլա Ժոքիչ թրիփըլ-տապըլ մը իրագործեց (19 կէտ, 14 ռիպաունտ, 15 էսիսթ):
Փորթլենտ Թրէյլ Պլէյզըրզ երկարաձգումէն ետք 113-108 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Սաքրամենթօ Քինկզի դաշտին վրայ:
Ֆիլատելֆիա Սիքսըրզ 119-113 արդիւնքով յաղթական վերադարձաւ Լոս Անճելըս Քլիփըրզի դաշտէն, իսկ երէկուան հինգերորդ եւ վերջին մրցումին, Փորթլենտ Թրէյլ Պլէյզըրզ երկարաձգումէն ետք, 113-108 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Սաքրամենթօ Քինկզի դաշտին վրայ: Տեմիըն Լիլարտ (Պլէյզըրզ) նշանակեց 25 կէտ:
Ստորեւ կու տանք այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
Շարլոթ Հոռնեթց – Տալաս Մավըրիքս
Քլիվլենտ Քաւալիրզ – Մայեմի Հիթ
Ուաշինկթըն Ուիզըրտծ – Աթլանթա Հոքս
Պրուքլին Նեթց – Նիւ Օրլինզ
Պոսթըն Սելթիքս – Մինեսոթա Վուլվզ
Շիքակօ Պուլզ – Օրլանտօ Մեճիք
Մեմֆիս Կրիզլիզ – Տիթրոյիթ Փիսթընզ
Ֆէոնիքս Սանզ – Ֆիլատելֆիա Սիքսըրզ
Լոս Անճելըս Լէյքըրզ – Օքլահոմա Սիթի
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| ԱՐԵՒԵԼԵԱՆ ՇՐՋԱՆ | ՅԱՂԹ. | ՊԱՐՏ |
| 1.- Միլուոքի Պաքս | 26 | 10 |
| 2.- Թորոնթօ Ռեփթըրզ | 28 | 11 |
| 3.- Ինտիանա Փէյսըրզ | 25 | 12 |
| 4.- Ֆիլատելֆիա Սիքսըրզ | 24 | 14 |
| 5.- Պոսթըն Սելթիքս | 21 | 15 |
| 6.- Շարլոթ Հոռնեթց | 18 | 18 |
| 7.- Մայեմի Հիթ | 17 | 18 |
| 8.- Տիթրոյիթ Փիսթընզ | 16 | 19 |
| ԱՐԵՒՄՏԵԱՆ ՇՐՋԱՆ | ||
| 1.- Տենվըր Նակեթց | 24 | 11 |
| 2.- Կոլտըն Սթէյթ Ուորիըրզ | 25 | 13 |
| 3.- Օքլահոմա Սիթի | 23 | 13 |
| 4.- Հիուսթըն Ռոքեթց | 21 | 15 |
| 5.- Փորթլենտ Թրէյլ Պլէյզըրզ | 22 | 16 |
| 6.- Լոս Անճելըս Քլիփըրզ | 21 | 16 |
| 7.- Լոս Անճելըս Լէյքըրզ | 21 | 16 |
| 8.- Սան Անթոնիօ Սփըրզ | 21 | 17 |


