Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայրենիքի Ծառան Ու Դաշնակցութեան Զինուորը

December 21, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՌՈՒԶԱՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ

Անձնական կեանքն ու աշխատանքը Հրայր Մարուխեանի համար կարեւոր էին, բայց առաջնայինը հայրենիքն ու հայութեանը նուիրուելու ու ծառայելու խնդիրն էր: Շատերին կարող է վերացական թուալ այս ամէնն այն տրամաբանութեամբ, որ առանց հայրենի հողի վրայ ապրելու պայքարն էլ վերացական է դառնում, սակայն, ուզենք, թէ չուզենք, կան բացառութիւններ, եւ նրանք են պատմութեան անիւը պտտում: Հրայր Մարուխեանի համար ի սկզբանէ երկու խնդիր կար. սփիւռքի զարկերակը պահել բնականոն ռիթմի մէջ, որովհետեւ այդ սկզբունքը պիտի ելակէտ դառնար «Դէպի երկիր» գնալու հրամայականին, միւսն` ուղղակի հայրենիքում ապրելու եւ գործելու անհրաժեշտ խնդիրը:

Նրա համար այս ամէնն աւելի յստակ ուրուագծեց Հայ յեղափոխական դաշնակցութեանը անդամագրուելուց յետոյ: Դաշնակցութեան նպատակները համահունչ էին նրա ստացած դաստիարակութեանը, ընտանեկան մթնոլորտին: Դաշնակցութիւնը պարարտ հող է ստեղծել Սփիւռքում ապրող այն հայորդիների համար, որոնց կոչումն ի վերուստ էր սահմանուած` «Դաշնակցութիւնը հաւատարիմ իր գաղափարական սկզբունքներին, դրանք շարունակում է Հայ դատի պահանջատիրական պայքարի առաջին դիրքերի վրայ եւ իր բոլոր կարելիութիւնները ի սպաս է դնում հայ ժողովրդի իրաւունքների ձեռք բերման համար ունեցող յարատեւ կռուին: Յարատեւ այդ կռուի ճամբով եւ հանգրուանային նպատակներ նուաճելու կշռոյթով հասնելու հայութեան ազգային հիմնական նպատակին հողահաւաքով ամբողջացած` ազատ, անկախ, ընկերվարական եւ ժողովրդավար կարգերով` հայրենիքի կերտմանը»: Հարցազրոյցներից մէկում այսպիսի ընդհանրացումով է նա ներկայացնում Դաշնակցութեան նպատակները:

Այդուհանդերձ, Մարուխեանի մարդկային տեսակով էր պայմանաւորուած կուսակցական աշխատանքում նրա ձիրքը: Կամային այն յատկանիշները, որոնցով օժտուած էր մարդ-անհատը, խթանեց հաւաքական գործում նրան դարձնելով առաջնորդ: Պատահական չէ, որ շատ երիտասարդ հասակում նա ընտրուեց ՀՅԴ Բիւրոյի կազմում: Հայ դատի համար մղուող պաքարը` յանձինս Մարուխեանի ու ընկերների, դառնում է Դաշնակցութեան խնդիրը:

Մարուխեանի ղեկավարած տարիներին` 70-ականներին, ծրագրուած պայքար է ծաւալւում մոռացող աշխարհին յիշեցնելու Հայոց ցեղասպանութեան փաստը:

Ինքն իր գործով էր օրինակ դառնում, յետոյ նոր միայն իրաւունք էր վերապահում ընկերներից նուիրում պահանջելու: «Մեր կազմակերպութեան մէջ անձերը, մարմինները գնահատւում են իրենց զոհաբերութեան չափով` միշտ համեմատուելով իրենց կարողութեան հետ, հանգամանք, որ բոլոր ընկերներին հաւասար է դարձնում միմեանց: Մեր կազմակերպութեան օրէնքներով հաւասար արժէք են ներկայացնում ամէն դասի եւ զբաղմունքի ընկերներ, եթէ նրանց զոհաբերում են առաւելագոյնը»:

Մինչ կը սկսուէր Արցախեան շարժումը, Մարուխեանն իր անձնական մօտեցումներով ու տեսակէտով օրուայ խնդիրը համարում է «Դէպի երկիր» կարգախօսի իրականացումը: Մարուխեանը եւ նրա գաղափարական ընկերները, ովքեր ճակատագրի բերումով հայրենիքին ծառայում էին հեռուից, այլեւս երկմտելու առիթ չունէին: Նրանց պայքարի տրամաբանական շարունակութիւնը յաղթանակելու էր միայն հայրենիքում:

Սկսուեց Արցախի ազատագրութեան պայքարը: Շարժումը խթան հանդիսացաւ Հրայր Մարուխեանի համար` կայացնելու վճռական եւ անբեկանելի վճիռ` գնալ Հայաստան, ապրել ու գործել հայրենի հողի վրայ: Նա եկաւ Հայաստան: Եկաւ եւ կանգնեց այն մարդկանց կողքին, ովքեր զինուորագրուել էին անկախութեան պայքարին: «Դէպի երկիր» կարգախօսը նրա ներշնչանքով դարձաւ օրուայ հրամայականը:

Այսպիսի հաւատաւորների խտացուած կամքն է հայ ժողովրդի հաւաքական կերպարը, նրա բարեկամութեան չափանիշը: Հրայր Մարուխեանը չդաւաճանեց ինքն իրեն, չդաւաճանեց ընկերներին, սկզբունքներն ու հոգեւոր արժէքները, չզիջեց ոչ մէկին: Մարդկային յարաբերութիւնների մէջ ամէնից բարձր գնահատում էր անկեղծ, անդաւաճան ընկերութիւնն այն պարզ տրամաբանութեամբ, որ նա, ով ընդունակ չէ այդպիսի ընկերութեան, չի կարող նուիրուել աւելի վեհ նպատակի:

Նա շատ արագ ճանաչուեց Հայաստանում: 1992 թուականի յուլիսի 29-ի ՀՀ նախագահի հրամանագրով նա արտաքսուեց Հայաստանից: Շատերն են յիշում նրա վերջին հանդիպումը լրագրողների հետ: Ասուլիսին նա եկել էր տխուր, ինչպէս ինքն ասաց` «հոգին փշրուած», սակայն ոչ մի պահ չիջաւ իր բարձունքից: Եղան, ի հարկէ, սադրիչ հարցեր, բայց նա կրկին մեծահոգաբար չբամբասեց ոչ մէկից: Ու այսպէս գնաց` հետ նայելով ու համոզուած, որ իշխանաւորները կը գան, կը գնան, երկիրը կը մնայ, պատմութիւնը երբեք չի թաղուի հողի մէջ, քանի դեռ ապրում է հայ ժողովուրդը:

Հրայր Մարուխեանը գնաց` հոգու մէջ պահելով այն հայրենիքի հմայքը, ուր ոչ մի իշխանութիւն չի կարող խորթացնել նրա զաւակներին: Իսկ նրա վերջին միտքն այս էր. «Ես կրկնեցի հօրս ճակատագիրը, սակայն նա առիթ չունեցաւ պայքարելու, ես պիտի պայքարեմ… որովհետեւ հաւատում եմ յաղթանակին»:

«Երկիր»
Դեկտեմբեր 18, 1999 թ

 

Նախորդը

Գաղափարական Մարդը

Յաջորդը

Հայ Ժողովուրդի Եւ Հայաստանի Ազատագրութեան Յանդուգն Կամքը

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Համազգային Համախմբում

November 6, 2026
Ապրուած Օրեր. ԺԲ.- Քոպանիէն Երեւան
Անդրադարձ

Ապրուած Օրեր. ԺԲ.- Քոպանիէն Երեւան

November 6, 2026
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

«Եւ Ինչպէ՞ս Չհպարտանալ…» 67 Տարիներու Հաւատքի, Ծառայութեան Եւ Նուիրումի Լուսաւոր Ճամբայ

November 4, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.