ԱՆԳԼԻԱ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Լիվըրփուլ շարունակեց իր արշաւը` այս անգամ յաղթելով Մանչեսթըր Եունայթըտի: Թէեւ Հենրիխ Մխիթարեան երկու կոլեր նշանակեց, սակայն Արսենալ պարտուեցաւ Սաութհեմփթընէն, որուն յաղթանակի կոլը նշանակուեցաւ 85-րդ վայրկեանին, եւ Արսենալ 22 մրցում անպարտելի մնալէ ետք պարտուեցաւ: Մանչեսթըր Սիթիի այս շաբաթավերջի զոհն էր Էվըրթըն: Սիթիի մարզիկ Կապրիէլ Ճիսըս 12 մրցումի մէջ իր առաջին կոլը նշանակեց:
| Մանչեսթըր Սիթի – Էվըրթըն | 3-1 |
| Քրիսթալ Փալաս – Լայսթըր | 1-0 |
| Հատըրսֆիլտ – Նիւքասըլ | 0-1 |
| Թոթենհամ – Պըրնլի | 1-0 |
| Ուաթֆորտ – Քարտիֆ | 3-2 |
| Վուլվզ – Պուրնըմաութ | 2-0 |
| Ֆուլհեմ – Ուեսթ Համ | 0-2 |
| Պրայթըն – Չելսի | 1-2 |
| Սաութհեմփթըն – Արսենալ | 3-2 |
| Լիվըրփուլ – Մանչեսթըր Եունայթըտ | 3-1 |
ԻՏԱԼԻԱ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Թորինոյի դէմ Ռոնալտոյի նշանակած կոլը դարձաւ Եուվենթուսի 5000-րդ կոլը: «Ասիկա Եուվենթուսի 5000-րդ կո՞լն էր Իտալիոյ ախոյեանութեան մէջ: Ես երջանիկ եմ, բայց ամէնէն կարեւորը խումբին օգնելն էր յաղթանակին մէջ», մրցումէն ետք ըսաւ Ռոնալտօ:
| Ինթեր Միլան – Ուտինեզէ | 1-0 | |
| Թորինօ – Եուվենթուս | 0-1 | |
| ԱՓԱԼ – Քիեւօ Վերոնա | 0-0 | |
| Ֆիորենթինա – Էմփոլի | 3-1 | |
| Ֆրոսինոնէ – Սասուոլօ | 0-2 | |
| Սամտորիա – Փարմա | 2-0 | |
| Քալիարի – Նափոլի | 0-1 | |
| Ա. Էս. Ռոմա – Ճենովա | 3-2 | |
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ | |
| Աթալանթա – Լացիօ Ռոմա | 22:00 | |
ՍՊԱՆԻԱ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.
Պենզեմայի նշանակած կոլով Ռէալ Մատրիտ դժուար յաղթանակ մը տարաւ Վայեքանոյի դէմ, իսկ Ա. Կրիզմանի երկու կոլերը օգնեցին, որպէսզի Աթլեթիքօ Մատրիտ յաղթանակ տօնէ Վայատոլիտի դէմ:
| Կեթաֆէ – Ռէալ Սոսիետատ | 1-0 | |
| Ռ. Վայատոլիտ – Ա. Մատրիտ | 1-0 | |
| Ռ. Մատրիտ – Ռ. Վայեքանօ | 1-0 | |
| Էյպար – Վալենսիա | 1-1 | |
| Սեւիլլա – Կիրոնա | 2-0 | |
| Էսփանիոլ – Ռէալ Պեթիս | 1-3 | |
| Հուեսքա – Վիարէալ | 2-2 | |
| Լեվանթէ – Պարսելոնա | 0-5 | |
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ | |
| Ալաւես – Աթլեթիքօ Պիլպաօ | 22:00 | |
ԳԵՐՄԱՆԻԱ. 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Պորուսիա Տորթմունթ, 2-1 արդիւնքով Վերտըր Պրեմընի յաղթելէ ետք, 9 կէտի առաւելութեամբ կը գլխաւորէ ախոյեանութեան աղիւսակը: Պայերն Միւնիխ Հանովըրի դէմ մրցումի երկրորդ վայրկեանին իսկ նշանակեց առաջին կոլը` շնորհիւ Քիմիչի:
| Օկզպուրկ – Շալքէ | 1-1 |
| Ֆ. Տիւսելտոլֆ – Ֆրայպուրկ | 2-0 |
| Հանովըր-96 – Պայէրն Միւնիխ | 0-4 |
| Հոֆընհայմ – Մէօնշընկլատպախ | 0-0 |
| Շթութկարթ – Հերթա Պերլին | 1-1 |
| Պ. Տորթմունտ – Վ. Պրեմըն 2-1 | 2-1 |
| Լայփցիկ – Մայնց-05 | 4-1 |
ՖՐԱՆՍԱ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Շարունակուող ցոյցերու եւ բախումներու պատճառով Ֆրանսայի մէջ յաւելեալ մրցումներ յետաձգուեցան` համակիրները եւ ֆութպոլի սիրահարները զրկելով մարզական խաղերու հաճոյքէն:
| Տիժոն – Փարիզ Սեն Ժերմեն | (յետաձգուած) | ||
| Ամիեն – Անժէ | (յետաձգուած) | ||
| Քան – Թուլուզ | (յետաձգուած) | ||
| Ռեմ – Սթրազպուրկ — | 2-1 | ||
| Նիմ – Լիլ | 2-3 | ||
| Կենկան – Ռենն | (յետաձգուած) | ||
| Նիս – Սենթ Էթիեն | 1-1 | ||
| Լիոն – Մոնաքօ | 3-0 | ||
| Մարսէյ – Պորտօ | (յետաձգուած) | ||




