Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը շաբաթասկիզբին գումարեց իր հերթական ժողովը, որուն ընթացքին քննարկեց իր օրակարգին վրայ եղող հարցերը:
Նախորդ շաբաթավերջին արձանագրուած մրցումներուն արդիւնքներուն վաւերացումէն ետք, տրուեցան համապատասխան որոշումներ սահմանուեցան կախակայումներ եւ տուգանքներ:
Նախ կու տանք շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՈՒՐԲԱԹ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Սահել – Շապապ Ղազիէ | 14:15 | Սայտա |
| Սալամ Զղարթա – Անսար | 15:00 | Զղարթա |
| ՇԱԲԱԹ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Սաֆա – Պեքաա Ռիատի | 13:30 | Պհամտուն |
| Թատամոն Սուր – Ռասինկ | 14:15 | Սուր |
| Նըժմէ – Ահտ | 21:00 | Մարզական Աւան |
| ԿԻՐԱԿԻ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Ախա Ահլի Ալէյ – Թրիփոլի | 13:30 | Պհամտուն |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 11-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՈՒՐԲԱԹ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Արապի – Նասեր Պար Էլիաս | 13:30 | Պհամտուն |
| ՇԱԲԱԹ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Ահլի Նապաթիէ – Սաժես | 14:15 | Քֆարժոզ |
| Պըրժ – Մապարրա | 14:15 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| ՀՄԸՄ – Իժթիմահի | 14:15 | Ֆուատ Շեհապ |
| Նահտա Պար Էլիաս – Շապապ Պըրժ | 14:15 | Նեպի Շիթ |
| Ահլի Սայտա – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Սայտա |
|
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՈՒՐԲԱԹ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| ՀՄՄ – Շապապ Մաժտալ Այնճար | 14:15 | Սաֆա |
Ինչ կը վերաբերի սահմանուած տուգանքներուն, հինգ հարիւր հազարական լիբանանեան ոսկիի տուգանքի պատիժ ստացան Ռասինկ եւ Նըժմէ:
Նըժմէ պիտի վճարէ նաեւ Ժունիէի քաղաքապետարանի դաշտին կրած նիւթական վնասները (210 ամերիկեան տոլար):
Շապապ Պըրժ երկու միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի պատիժ մը ստանալէ բացի, պարտի վճարել նաեւ Ահտի դաշտին կրած նիւթական վնասը (50 ամերիկեան տոլար):
Հինգ հարիւրական հազար լիբանանեան ոսկիով տուգանուեցան Սաժես, Պըրժ եւ Իսլահ Պըրժ Շիմալի:
Մապարրայի երկու մարզիկները` Մոհսեն Տըպըք եւ Նատեր Արապ, երեքական մրցումով կախակայուեցան:
Իսլահ Պըրժ Շիմալիի պատասխանատուներէն Հասան Սալեհ երկու ամիսով կախակայուեցաւ:
Իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալու համար մէկական մրցումով կախակայուեցան Հիւսէյն Ամմար եւ Սարգիս Ազնաւուր (ՀՄԸՄ):
Սալամ Սուրի պատասխանատուներէն Իհապ Տահեր վեց ամիսով կախակայուեցաւ:
Նահտա Այն Պաալի մարզիկներէն Նեպիլ Մատանի 10 մրցումով կախակայուեցաւ:
Թաքատտոմ Անքունի մարզիկներէն Ալի Տաուտ վեց ամիսով կախակայուեցաւ եւ հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկիի տուգանքի ենթարկուեցաւ:
Անոր խմբակից Մոհամետ Քապպութ երեք մրցումով կախակայուեցաւ, մինչ անոնց ակումբը երեք միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի ենթարկուեցաւ, ինչպէս նաեւ անիկա պիտի վճարէ ֆետերասիոնին լուսանկարչական գործիքին կրած վնասը (150 ամերիկեան տոլար):
Աշպալ Մինայի պատասխանատուներէն Ղասսան Խըտըր մէկ ամիսով կախակայուեցաւ:
Հինգ հարիւրական հազարով տուգանուեցան Նըժմէ եւ Անսար (երիտասարդներու խումբ):
Իր երրորդ դեղին քարտը ստացած ըլլալուն պատճառով մէկ մրցումով կախակայուեցաւ Մհեր Սիւրմանեան (ֆութսալ, ՀՄԸՄ Պէյրութ):


