Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի մամլոյ քարտուղարութիւնը հաղորդեց, որ 2-8 հոկտեմբերին Հայաստան պիտի հիւրընկալէ «Եու. Է. Էֆ. Ա.»-ի Եւրոպայի աղջկանց ֆութպոլի 19 տարեկանէն վար ախոյեանութեան զտումի Ա. հանգրուանի մրցումները:
12-րդ խմբակին մաս կազմող Հայաստան իր դէմ պիտի ունենայ Պելճիքան, Կալեսը եւ Իսլանտան:
Մրցումները տեղի պիտի ունենան Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի ակադեմիային եւ Բանանցի մարզադաշտին վրայ:
Ստորեւ` Հայաստանի կատարելիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Երեւանի ժամանակացոյցով).
| ԺԱՄ | |
| Հայաստան – Պելճիքա (2 հոկտեմբեր) | 12:00 |
| Հայաստան – Իսլանտա (5 հոկտեմբեր) | 12:00 |
| Հայաստան – Կալես (8 հոկտեմբեր) | 14:00 |



