Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մէկ Անգամ Հայաստանում

March 29, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

 

Օրին հաղորդած էինք «Մէկ անգամ Հայաստանում» խորագիրով մրցումին մասին: Լրագրողական-ստեղծագործական յատկանշական առանցքներ նկատելով, ստորեւ կու տանք մրցանակակիր Նանէ Հայրապետեանի գրութիւնը:

ՆԱՆԷ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Ես էի, աքլորով կինն էր, քոյրս էր, ֆրանսացի ամուսիններն էին, մաման էր, հողագործ պապին էր, ցեխաշոքոլաթախառը դէմքով էրեխեքն էին, գնում էինք Տաթեւ: Ես, ոնց միշտ, ճմռթած դնչով նւնւում եմ, արձակուրդն` էլի Տաթեւում, ինչը նշանակում էր, որ դպրոցում ամառային արձակուրդի վերաբերեալ շարադրութեան բովանդակութիւնը չի փոխուելու:  Քոյրս` Լուսինէն, ժպիտը մինչեւ հոգու խորքը դաջել էր: Դէ ֆրանսացիներ կային, կ՛որդեգրէին, կը գնար Ֆրանսա, երազանքն էլ կ՛իրականանար:  Շէկ էրեխեքը (սիւնեցիները շէկ են)` սպասումով,  որ էլի շոքոլաթ են ուտելու ու ցեխով թաթախուեն: Կինն էլ դժգոհ էր, հաւանաբար աքլորը չէր վաճառուել:  Հողագործ պապին էլ բերքի դարդերով էր տառապում ու մտքով բաղերում թափ տուած թթով հոնի օղին էր թորում: Դէ, մեր կողմերում մէկ-մէկ պատահում է այդպէս:  Ֆրանսացիների համար էլ մի խինդ, մի ուրախութիւն, խառը աւտոբուս, ուր ով ասես` կար: Չէ՛, ի՞նչ աւտոբուս, յետ խորհրդային կազելանման ինչ-որ երեւոյթ, երեւի` «ռաֆ», որ եթէ լինէր հիմա, հազիւ մի ոտքս կը տեղաւորուէր: Ու չեմ հասկանում` մարդիկ ո՞նց էին երթեւեկում: Պայմանական աւտոբուսի գլխաւոր «համեմունքը» շնորհանդէսից թարմ-թարմ դուրս էկած «համով-հոտով ռաբիս 2004» ձայներիզն էր: Ականջակալի գիւտն էլ մեզ դեռ չէր հասել, որ հասնէր` ի՞նչ պիտի անէինք:

Ես մօտալուտ ապագան էի գուշակում մտքումս: Դարպասների մօտ կը դիմաւորի ժպտերես մի աղջիկ, որն ամէն տարի նոյն թոնով ու տարբեր լեզուներով պատմում էր Տաթեւի վանքի մասին: Առաջին նախադասութիւնն անփոփոխ էր. «Տաթեւի վանքի առաջին եկեղեցին կառուցուել է 4-րդ դարում…», որից յետոյ  ֆրանսացիները կ՛ասէին. «WOW, really fantastic»: Մինչեւ ես դպրոցական շարադրութիւնս եմ մտքումս գրում կամ պատկերացնում, փոշուց մառախուղ կապած ճանապարհով հասանք Տաթեւ:

Ամէն ինչ կը լինէր այնպէս, ինչպէս մտածել էի, եթէ ֆրանսացի ամուսինները շոքոլաթ չհիւրասիրէին: Ես էի, ցեխաշոքոլաթախառը դէմքով էրեխեքն էին, նրանց ընկերներն էին, քոյրս էր, հողագործ պապին էր, մաման էր, աքլորով կինն էր: Ռուսերէն, անգլերէն, մի քիչ ֆրանսերէն ու գորիսերէն: Խօսեցինք, բացատրեցինք ու ամուսինների հետ գնացինք տեսնելու իրական Տաթեւը` ձորը, անապատը, Սատանի կամուրջը, Հալիձորի անտառը: Բայց դրանից առաջ նրանց մի բաժակ տնական թթի օղի էր պէտք. հողագործ պապիի թորած թթի օղին ու աքլորով կնոջ պատրաստած բրդուճը:

Մի անգամ` Տաթեւում, էրեխեքի հետ, Էրեխեքի խելքին ու էրեխեքի ոգեւորութեամբ:  Ուղղութիւնը` վերեւից ներքեւ, կամ տիհիրից  տուվեր (Գորիսի բարբառով, որն արդէն ասում էին ֆրանսացիները) փոշոտ ճանապարհով, Սատանի կամրջով, Հալիձորի անտառ: Վերջնակէտ չկար, օրն ինչքան հերիքէր: Օրը հերիքեց մինչեւ Շինուհայր` «քշքռի միջեր», որտեղից երեւում են Խոտ ու Շինուհայր հին գիւղերը, ոլորապտոյտ ճանապարհները, Բարձրաւանը, բաղերը, անսկեսուր թաղամասը ու Էյֆելեան աշտարակից աւելի սիրուն ձորը:

Մինչեւ հոգու խորքը դաջած Լուսինէի ժպիտն արդէն ֆրանսացի ամուսիններին էր:  Իսկ նրանց բոլոր շոքոլաթները` մերը, յոգնածութիւնը` բոլորինս, իսկ պայմանը մէկը` յաջորդ տարի կրկին Հայաստան, ուղղութիւնը` Սիւնիք: Ստոյգ տեղը` նայած ինչքան շոքոլաթ:

 

 

Նախորդը

Փորձ-Հարցարան. Անցեալի Էջը Դիւրաւ Կը Դարձնէ՞ք

Յաջորդը

Արեւմտեան Հայաստան 14-17 Ապրիլ 2017. Հայաստա՜ն, Երկի՛ր Դրախտավայր

RelatedPosts

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը
Անդրադարձ

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը

October 26, 2026
Ուրուագիծ Դիմանկարի Համար Պարոյր Աղպաշեան /Պէյրութ, 1945/ Ծննդեան 80-Ամեակի Առթիւ
Անդրադարձ

Դէպի Ո՞ւր Ընթանալու Ճամբուն Վրայ. Լիբանանը` Իր Արտաքին Թէ Ներքին Օրինակարգերով

October 24, 2026
Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն
Անդրադարձ

Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն

October 23, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.