Լիբանանի ֆութսալի Գ. դասակարգի ախոյեանութեան ֆայնըլ-սիքսի Գ. հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, այսօր` շաբաթ, 24 մարտին ՀՄԸՄ Պէյրութի կազմը կը կատարէ իր երրորդ մրցումը, երբ երեկոյեան ժամը 19:30-ին Սատաքայի դաշտին վրայ կը մրցի Մաշաալ Պաատնայելի դէմ:
ՀՄԸՄ-ի կազմը ցարդ արձանագրած է հաւասարութիւն մը եւ կրած պարտութիւն մը:
Այսօր ՀՄԸՄ-ի մարզիկներէն անպայման յաղթանակ մը կ՛ակնկալուի:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| ԿԷՏ | |
| 1.- Ապնաա Շեքքա | 6 (6-3) |
| 2.- Մաշաալ Պաատնայել | 3 (8-7) |
| 3.- Անտաքեթ | 3 (6-5) |
| 4.- Մուաուատ | 3 (4-4) |
| 5.- ՀՄԸՄ Պէյրութ | 1 (5-7) |
| 6.- Քալաաթ Թըպնին | 1 (7-10) |


