Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Մեր Պատկերացրած Երկիրը Էսօր Չկայ… »

March 20, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Գրեց ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

«Էն վախտ ուրիշ էր, աւելի շատ էր մաքրութիւնը, պարզութիւնը… Իրականում կարօտում եմ էդ տարիները: Մեր կռուած տղերքի մէջ մնացել ա էդ մաքրութիւնը: Չգիտեմ` ինչի՞ց  ա, որ փոխուել ա»,  Ուջանցի ազատամարտիկ Գրիգոր Ազատեանն այս խօսքերից  յետոյ հոգոց է հանում: Շատ բան է փոխուել Հայաստանում: Անկախութեան այդ  հասկացութիւնը, որ ունէին, փոխուել է. իրենք երազում էին անկախ երկրի մասին, բայց ունեցանք հակառակը: Սա ասւում է ոչ թէ ցուցադրական յուզումով, այլ` դառնութեամբ:

Գրիգոր Ազատեանը սասունցի է: Ասում է,  մայրական պապը` Աբրահամ Ղազարեանը, 14 տարեկանում եղել է Անդրանիկի զինուորը, հետախոյզը: «Ռանչպարների կանչ»-ի մէջ մի դրուագ կայ, երբ Անդրանիկն ասում է` «Կանչէք պստիկ Աբոյին, թող գնայ ռազվետկի: Պապս հա՛մ քրտերէն է իմացել, հա՛մ թուրքերէն. փոքր է եղել, միշտ ուղարկել են ռազվետկայի», ասում է նա:

Երբ ղարաբաղեան շարժումը սկսուեց, Գրիգոր Ազատեանը 22 տարեկան էր: Սկզբից  ընկերներով միացել էին Երեւանի Ազատութեան հրապարակում տեղի ունեցող ցոյցերին, ապա, ասում է, հասկացել էին, որ հանրահաւաքով հարց չի լուծւում: Ուջանցի 13 տղաներով կամաւորագրուել էին: Լայնածաւալ  գործողութիւնները  դեռեւս  չէին սկսուել, դիրքային փոխհրաձգութիւն էր: Հիմնականում   Հայաստանի սահմանամերձ գիւղերում էին լինում` Արարատի մարզում, Մեղրիում, Սիւնիքի Կոռնիձոր, Տաւուշի Ոսկեպար գիւղերում:

1889 թուականի դեկտեմբեր 7-ին Կոռնիձորում  առաջին մարդկային կորուստն ունեցան. զոհուեց  ուջանցի Նորիկ Յարութիւնեանը: «Շատ ծանր տարանք… վրէժխնդրութիւնն աւելի շատացաւ,  յատկապէս` ուջանցի  տղերքի մօտ», աւելցուց, յետոյ լռում է:  Պատերազմի մասին պատմութիւններում ազատամարտիկներն աւելի շատ լռում են, եւ այդ լռութիւնը մեծ տարածութեան է նման, որտեղ ոչ մի ածական չի սոսնձւում:  Յաճախ նրանք դադարներին ծխախոտ են հանում, սկսում ծխել:

Յետոյ սկսում ենք խօսել մարտական գործողութիւններից: Հրամանատար Գեղազնիկ Միքայէլեանի (Չաւուշ) զոհուելուց յետոյ ուջանցիներով մտան յատուկ գունդ:  Ղարաբաղում Գրիգոր Ազատեանի մասնակցութեամբ առաջին  գործողութիւնը եղաւ Շուշիի ազատագրումը:

Ազատամարտիկը յիշում է, որ գործողութեան չորս ուղղութիւններից  արեւելեան`  Շոշ գիւղի ուղղութեամբ էին շարժւում: Քաղաքն ազատագրելուց յետոյ մի տուն էին տեսել, դարպասին փամփուշտով գրել «Ուջան»  ու մտածում էին, որ կը գան ու տէր կը կանգնեն այդ տանը: «Մի ամիս յետոյ Աղտամի ու Ասկերանի  մէջտեղում դիրքերն էինք պահում «Դեաւոլի» ջոկատի հետ, հերթափոխ արեցինք,  ասինք` գնանք Շուշուայ տունը տեսնենք: Տան ներսում մօտ  30  հոգի նստած` քէֆ էին անում: Շուշուայ Վաչոն էր, մօտեցաւ մեզ, թէ` ինչո՞վ կարող ենք  օգտակար լինել: Նայիրին ասաց`  «էս եկել էք մեր տուն, չէք էլ սեւանում, եանի առանց տանտիրոջ եկել նստել էք». Վաչոն ասաց` «Ուջանը դո՞ւ ես», Նայիրին էլ թէ` «Չէ՛, ես Ուջանը  չե՛մ, էս լրիւ Ուջանն ա»: Եկաւ փաթաթուեց, ասաց` «Ախպէր, տունս Կրատով խփեցին, եկայ, տեսայ էս տունը, ասի, տեսնեմ էդ Ուջանը երբ կը գայ. յետոյ ասի` մինչեւ գայ, մնամ էստեղ»: Մենք էլ ասինք` «Ի՞նչ տարբերութիւն, մենք ենք մնալո՞ւ, թէ՞ դու»:

Շուշիի  ազատագրումից  յետոյ Գրիգոր Ազատեանը մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը, Մարտակերտի, Հորատիզի, Ճապրայիլի մարտերին:

Հրադադարի մասին իմացել է, երբ Ստեփանակերտում էր: Ասում է` գիւղեր  կային, որ մտնում էին, տեսնում էին դատարկ, քանի որ հակառակորդը փախել էր: Համոզուած է` եթէ հրադադարը չլինէր, հայկական կողմի  առաջխաղացումն աւելի մեծ էր լինելու: Այն ժամանակ մտածում էին, որ յաջորդն Արեւմտեան Հայաստանն են ազատագրելու: Քիչ անց աւելացնում է, որ հրադադարը գուցէ  քաղաքական որոշում է եղել, որին չեն խառնւում, իրենք զինուոր են:

«Մեր պատկերացրած երկիրը էսօր չկայ: Մենք պատկերացնում էինք, որ յաղթանակից յետոյ երկիրը հզօրանալու է, մարդկային պաշարը շատանալու է, ժողովուրդը լաւ է ապրելու: Մտածում էինք, որ փոխուելու ա մեր կեանքը: Անկախութիւնը մեծ հասկացութիւն ա, մտածում էինք` անկախ ենք լինելու, մե՛նք ենք լինելու մեր երկրի տէրը: Էսօր, կարելի ա ասել` ո՛չ, մենք չենք երկրի տէրը, ռուսն ա», ասում է Գրիգոր Ազատեանը:

Հայաստանի ներկայ վիճակի պատճառն  էլ, զրուցակցիս կարծիքով, ռուսների քաղաքականութիւնն է: «Հայաստանը հարցեր լուծող մահակ է դարձել ռուսների համար: Հայաստանով կարողանում է Թուրքիայի, Ազրպէյճանի, Վրաստանի հետ հարցեր լուծել: Էդպէս  չի՞»:

Գրիգոր Ազատեանն ասում է, որ ղարաբաղեան հարցը լուծելու ճանապարհը կրկին պատերազմն է: Խաղաղ ապրելու հեռանկարը բանակցութիւններով հնարաւոր չէ: Ազրպէյճանի սպառազինուելու մասին էլ  ասում է. «Էն վախտ էլ ունէր: Էն վախտ ինքը հրասայլ ունէր, մենք բան չունէինք, ինքնաձիգով հրասայլի դէմն էինք, բայց կարողացանք հրասայլն էլ, զրահապատներն էլ վերցնենք, եւ  իրենց զէնքը օգտագործենք իրենց դէմ»: Յաւելում է, Թէ` «պատերազմում հեշտ բան չկայ: Մարդ սպաննելն է ամենասարսափելին` անկախ ազգութիւնից, բայց եթէ կռիւ է, կա՛մ քեզ պիտի խփեն, կա՛մ դու պիտի խփես: Այդ ամէնը, սակայն, տարիներ յետոյ հոգեբանօրէն անդրադառնում է կռուած տղերքի վրայ: «Փա՛ռք Աստծու, էսօր ամէն ինչ էլ ունենք, շաքարից բռնած…»,  ծիծաղելով ասում է նա:

Զրոյցի վերջում պատերազմի ժամանակ զաւեշտային իրավիճակներից մէկն է յիշում. «Մի անգամ Կոռնիձորում էինք, աշտարակցի թաքսու վարորդ էր եկել շարժմանը մասնակցելու:   Նստած քարտ էինք խաղում, մէկ էլ ճեպից  տրցակներով փող հանեց: Ասինք` տրցակներով փող ինչի՞ ես բերել. ասաց` ադա, փորձանքը ընկնել կայ, ազատուել կայ: Մէկ էլ թուրքերը սկսեցին կրակել, ասաց` ադա, էստեղ մարդ էլ կը սպաննեն»: Ծիծաղում  ենք: Ծխախոտի  տուփից նոր սիկարեթ է վերցնում:

Գրիգոր Ազատեանը փոխգնդապետի կոչում ունի, պաշտպանութեան նախարարութեան Կեդրոնական զինուորական հիւանդանոցի պետի տեղակալն է: Յետոյ եմ իմանում, որ մինչ այդ, որոշ ժամանակ, աշխատանք չունենալու պատճառով թաքսի էր քշում, ինքը  չի նշում դա:

Գնահատուած լինելու խնդիրը կռուած տղերքը չունեն: Նրանք արել են այն, ինչ պիտի անէին, ու կ՛անեն էլի նոյնը, եթէ պէտք լինի: «Չկասկածէ՛ք», եզրափակում է Գրիգոր Ազատեանը:

Մեսրոպեան Ուղղագրութեան վերածեց
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԸՍՐԼԵԱՆ

«ՀԵՏՔ»
28 մարտ 2016

Նախորդը

«Չինական Երազը» Եւ Հայաստանը (Մաս 1)

Յաջորդը

Ոչ Միջին Վիճակագրական Արցախցու Երազախաբութիւնից Աստուած Հեռու Տանի

RelatedPosts

«Դրօշակ»-ի Առաջնորդող.  Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ
Անդրադարձ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ

February 3, 2026
Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը
Անդրադարձ

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը

February 3, 2026
Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը
Անդրադարձ

Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը

February 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.