Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սեփական Երկրում Պատերազմ Լուսաբանելը Ամենադժուար Բանն Է

February 6, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԷԴԻԿ ՊԱՂՏԱՍԱՐԵԱՆ
«Հետք»-ի գլխաւոր խմբագիր

Ես  երբեք չեմ մտածել իմ ֆիզիքական անվտանգութեան մասին, ուղղակի միշտ մտածել եմ, որ այնտեղ պիտի լինեմ եւ վե՛րջ:

Վերջերս սկսել եմ աւելի շատ մտածել  այդ հարցերի մասին, քանի որ համակարգում եմ «Հետք»-ի աշխատանքները եւ իմ բազմաթիւ աշխատակիցների համար պատասխանատուութիւն եմ կրում:

Մեր աշխատակիցներից շատերն անվտանգութեան թեմայով տարբեր դասընթացների մասնակցեցին: Կարծում եմ, որ պէտք է իմանալ բոլոր օրէնքներն ու կանոնները: Թէ որքանո՛վ կը կարողանան հետեւել դրանց, արդէն այլ խնդիր է:

Եթէ լրագրողը որոշել է, որ պէտք է գնայ թէժ կէտ, ուրեմն նա հասկանում է բոլոր վտանգները, դա իր որոշումն է: Շատ դէպքերում ինքնապաշտպանութիւնը բնազդային մակարդակում է, յաճախ չես էլ մտածում, այլ ուղղակի անում ես: Երբ կողքիդ մարդը վիրաւորւում է, դու փորձում ես օգնել նրան, այլ ոչ թէ  մտածում ես քո անվտանգութեան մասին:

Եթէ արդէն հասել ես դէպքի վայր, ուրեմն պէտք է լուսաբանես: Վտանգը կարող է անսպասելի լինել, եւ, ի հարկէ, պէտք է զգուշ լինել: Սեփական երկրում պատերազմ լուսաբանելը ամենադժուար բանն է:

Դասընթացներին խորհուրդներ տալը հեշտ է, բայց իրական կեանքում ամէն ինչ մի փոքր այլ է: Երբ այնտեղ պատերազմ է, դու պէտք է այդտեղ լինես:

Իրականում, իմ դէպքում դա անձնասիրութեան դրսեւորում է: Թիկունքում թողնում ես ընտանիքդ, հարազատներիդ ու, քեզ լաւ զգալու, ինքդ քեզնից գոհ մնալու համար մեկնում ես պատերազմ:

Մեծ տղաս ծնուել էր արդէն: Ես 29-30 տարեկան էի: 1990-91 թթ. Արցախ գնացի որպէս լրագրող: Արցախից Հանրային հեռուստատեսութեան «Հայլուր» ծրագրի համար տեղեկագրութիւններ էի պատրաստում: Յետոյ ընտանիքիս տեղեկացրի, որ մնալու եմ, չեմ վերադառնալու: Մտայ Մոնթէի ջոկատ: Մինչեւ 1994 թուականի ձմրան կռիւների ժամանակ Արցախում եմ եղել որպէս լրագրող:

Ռազմական գործողութիւնների ժամանակ մի քանի ամիս մնացել եմ հիմնականում Մարտունիում, նաեւ` Մարտակերտում: Այդ ժամանակ արդէն` որպէս զինուոր:

Պատերազմը գրքերով, գրութիւններով, պատմելով հնարաւոր չէ ներկայացնել: Իրականում այն բոլորովին ուրիշ է` առաջին մարտ, առաջին հանդիպումը հակառակորդի հետ, պատերազմի դաշտում անցկացրած առաջին գիշերը:

Պատերազմում ես հերոսականութիւնը չեմ տեսնում, այլ` ողբերգականը: Երբ մամուլում հերոսների հերոսականութեան մասին են գրում, դրա հիմքում էլ ողբերգութիւնն է:

Տղան հերոսանում է` իր ընտանիքը կործանելով, իսկ իրական ողբերգութեան մասին չեն գրում կամ գրում են այնպիսի ոճով, որի մէջ յուզականութիւնն է գերիշխում:

Այդ գրութիւններում վատ կերպարներ պէտք չէ լինեն: Բայց պատերազմում ամէն ինչ էլ կայ` դաւաճանութիւն, փախուստ: Իրականութիւնն աւելի դաժան է, քան ներկայացւում է:

Երբ մտայ Մոնթէի ջոկատ, նա արդէն խորհրդանիշ էր: Ազնիւ էր, ու բոլորն ուզում էին նրա պէս ազնիւ լինել, նրան նմանուել: Մենք տեսախցիկ ունէինք, նկարում էինք: Մոնթէի հետ մի քանի հարցազրոյց եմ արել: Նկարահանուած նիւթը տարբեր տեղեր էինք ուղարկում, յատկապէս` արտասահման, որպէսզի դրսում տեսնէին, թէ ինչ իրավիճակ է Արցախում:

Ջոկատում ինձ Ժուռնալիստ էին ասում: Այն ժամանակ մենք պատերազմական լրագրութեան փորձ ընդհանրապէս չունէինք, սովորում էինք մեր սխալների վրայ:

Խորհրդային փակ կեանքի հետքերն էին, անկախ լրատուամիջոցների ձեւաւորման փուլ էր, ամէն ինչ կարծես զրոյից էր սկսւում:

Ամէն օրն է մարդուն փոխում, էլ ուր մնաց` պատերազմը: Զոհուածների միջով ես քայլել, ո՞նց կարող է պատերազմը քեզ չփոխել:

Պատերազմը խրւում է ուղեղիդ մէջ, ու այն այլեւս երբեք չես կարող հանել այդտեղից: Պատերազմից յետոյ շատ դժուար է բնականոն կեանքի անցնել: Լրիւ ուրիշ աչքերով ես նայում աշխարհին: Թւում է` քեզ ոչ ոք չի հասկանում, ու իրականում, իսկապէս, քեզ ոչ ոք չի հասկանում:

Այդպիսի փուլում շատերն են յայտնուել: Բոլոր խնդիրները քո մէջ ես կրում, ու տարիները դրանք աւելի ու աւելի են շատացնում:

Պատերազմում նաեւ լրագրողական բոլոր կանոնները, սկզբունքներն են խախտւում: Պատերազմի լուսաբանման շատ գրքեր ու ձեռնարկներ կան, բայց այդ բոլորն ուրիշի պատերազմների մասին են:

Սեփական պատերազմը լուսաբանելու մասին ձեռնարկ չկայ: Շատ հեշտ է գնալ Սիրիա ու պատերազմը լուսաբանել, բայց դա քո՛ պատերազմը չէ: Քո պատերազմը լուսաբանելիս խախտում ես բոլոր կանոնները, անգամ` բարոյագիտութեան, որովհետեւ պատերազմող կողմերից մէկը դու ես:

Չսիրելու բան է պատերազմը: Ոչ մի սերունդ չի ուզում, որ իր յաջորդը պատերազմ տեսնի, բայց մեր զաւակներն էլ տեսան:

Յօդուածը Մետիա նախաձեռնութիւնների նոր` «Լրագրողների անվտանգութիւն» ձեռնարկից է, որ կը հրապարակուի 2018թ.-ի փետրուարին:

 

Լուսանկարները՝ ՄԱՔՍ ՍՎԱՍԼԵԱՆին

Նախորդը

Հանդարտ Զրոյց` Պոլսահայ Վաստակաշատ Գրագէտ Ու Լրագրապետ Ռ. Հատտէճեանի Հետ (Բ.) («Մարմարա»-ի Խմբագրութիւնը Ստանձնելուն 50-ամեակին Առիթով

Յաջորդը

Մտորումներ Արցախեան Շարժման Մասին

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.