Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան 24-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, առաջին երեք դիրքերուն միջեւ կէտերու տարբերութիւնը մնաց անփոփոխ, որովհետեւ այդ երեք դիրքերը գրաւած խումբերը` Մանչեսթըր Սիթի, Մանչեսթըր Եունայթըտ եւ Չելսի, յաղթանակներ արձանագրեցին:
Մեծագոյն յաղթականը եղաւ Չելսի, որ 4-0 արդիւնքով պարտութեան մատնեց Պրայթընը: Էտեն Հազար նշանակեց լոնտոնեան կազմին երկու կոլերը:

Սիթի իր յաղթանակը արձանագրեց Նիւքասըլի դէմ (3-1): Սերճիօ Ակուերօ հեթրիք մը իրագործեց:
Այժմ միայն մէկ պարտութիւն կրած Մանչեսթըր Սիթի 12 կէտով կը գերազանցէ իր քաղաքին երկրորդ կազմը` Եունայթըտը, իսկ Չելսի 15 կէտով ետ կը մնայ Սիթիէն:
Աւելի քան 59 հազար հանդիսատեսներու ներկայութեան յաղթանակ արձանագրեց նաեւ Արսենալ` Քրիսթալ Փալասի դէմ (4-1):
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
| Պրայթըն – Չելսի | 0-4 |
| Արսենալ – Քրիսթալ Փալաս | 4-1 |
| Պըրնլի – Մանչեսթըր Եունայթըտ | 0-1 |
| Էվըրթըն – Ուեսթ Պրոմուիչ | 1-1 |
| Լայսթըր Սիթի – Ուաթֆորտ | 2-0 |
| Սթոք Սիթի – Հատըրսֆիլտ | 2-0 |
| Ուեսթ Համ – Պուրնըմաութ | 1-1 |
| Մանչեսթըր Սիթի – Նիւքասըլ | 3-1 |
| Սաութհեմփթըն – Թոթենհամ | 1-1 |
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Սուանզի (20) – Լիվըրփուլ (4) | 22:00 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Մանչեսթըր Սիթի | 65 (70-18) |
| 2.- Մանչեսթըր Եունայթըտ | 53 (49-16) |
| 3.- Չելսի | 50 (45-16) |
| 4.- Լիվըրփուլ | 47 (54-28) |
| 5.- Թոթենհամ | 45 (47-22) |
| 6.- Արսենալ | 42 (45-31) |
| ………………………………………………………………. | |
| 18.- Սաութհեմփթըն | 22 (24-35) |
| 19.- Ուեսթ Պրոմուիչ | 20 (19-31) |
| 20.- Սուանզի | 17 (14-35) |


