Գերմանիոյ ֆութպոլի ախոյեանութեան 19-րդ հանգրուանի մրցումներուն, երէկ ախոյեան Պայէրն Միւնիխ ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 4-2 արդիւնքով պարտութեան մատնելով իր հիւրը` Վերտըր Պրեմընը: Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Պայէրն այժմ 16 կէտի առաւելութիւն մը ունի իր ետին գտնուող չորս խումբերու վրայ:

Պայէրնէն, երկուքական կոլ նշանակեցին Թոմաս Միւլըր (41-րդ եւ 84-րդ) եւ Ռոպերթ Լեւանտովսքի (63-րդ եւ 77-րդ): Մրցումին ներկայ էին 75 հազար հանդիսատեսներ:
Նախավերջին դիրքին վրայ գտնուող Համպուրկի վիճակը դարձաւ աւելի մտահոգիչ, երբ անիկա իր դաշտին վրայ կրեց այլ պարտութիւն մը, այս անգամ` վերջին դիրքը գրաւող Քէօլնէն (2-0):
Ստորեւ կու տանք շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները.
| Մէօնշընկլատպախ – Օկզպուրկ | 2-0 |
| Ֆրայպուրկ – Լայփցիկ | 2-1 |
| Հոֆընհայմ – Պայէր Լեւերքուզըն | 1-4 |
| Մայնց-05 – Շթութկարթ | 3-2 |
| Վոլֆսպուրկ – Այնթրախթ Ֆրանքֆորթ | 1-3 |
| Համպուրկ – Քէօլն | 0-2 |
| Պայէրն Միւնիխ – Վերտըր Պրեմըն | 4-2 |
| Շալքէ – Հանովըր-96 | 1-1 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Պայէրն Միւնիխ | 47 (44-14) |
| 2.- Պայէր Լեւերքուզըն | 31 (39-27) |
| 3.- Շալքէ | 31 (30-25) |
| 4.- Լայփցիկ | 31 (31-28) |
| 5.- Մէօնշընկլատպախ | 31 (30-30) |
| ………………………………………………………. | |
| 16.- Վերտըր Պրեմըն | 16 (16-25) |
| 17.- Համպուրկ | 15 (15-28) |
| 18.- Քէօլն | 12 (14-33) |


