Իտալիոյ ֆութպոլի ախոյեանութեան 21-րդ հանգրուանին ծիրին մէջ տեղի ունեցած Ինթեր Միլան – Ա. Էս. Ռոմա երէկ գիշերուան գագաթի ճակատումը աւարտեցաւ 1-1 արդիւնքով:

1-0 արդիւնքով ուշացած Ինթեր Միլան իր հաւասարութեան կոլը նշանակեց 86-րդ վայրկեանին` շնորհիւ Մաթիաս Վեչինոյի: Ա. Էս. Ռոմա իր կոլը նշանակեց 31-րդ վայրկեանին` շնորհիւ Սթեֆան Շարաուիի:
Նափոլի (առաջին) ամրապնդեց իր դիրքը` 1-0 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Աթալանթայի դաշտէն: Տրիես Մերթենս նշանակեց օրուան եւ Նափոլիի կոլը (65-րդ):
2-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց նաեւ Ա. Սէ. Միլան` Քալիարիի դաշտին վրայ: Իւրաքանչիւր խումբէն մէկական մարզիկ կարմիր քարտ ստացաւ:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
| Աթալանթա – Նափոլի | 0-1 |
| Պոլոնիա – Պենեվենթօ | 3-0 |
| Հելաս Վերոնա – Քրոթոնէ | 0-3 |
| Լացիօ Ռոմա – Քիեւօ Վերոնա | 5-1 |
| Սամտորիա – Ֆիորենթինա | 3-1 |
| Սասուոլօ – Թորինօ | 1-1 |
| Ուտինեզէ – Սփալ-2013 | 1-1 |
| Քալիարի – Ա. Սէ. Միլան | 1-2 |
| Ինթեր Միլան – Ա. Էս. Ռոմա | 1-1 |
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Եուվենթուս (2) – Ճենովա (15) | 21:45 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1. Նափոլի | 54 (45-13) |
| 2.- Եուվենթուս | 50 (49-15) |
| 3.- Լացիօ Ռոմա | 43 (53-25) |
| 4.- Ինթեր Միլան | 43 (36-16) |
| 5.- Ա. Էս. Ռոմա | 40 (31-15) |
| ……………………………………………….. | |
| 18.- Սփալ – 2013 | 16 (22-39) |
| 19.- Հելաս Վերոնա | 13 (18-44) |
| 20.- Պենեվենթօ | 7 (13-46) |


