Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան 20-րդ եւ դարձի առաջին հանգրուանի մրցումներուն, երէկ Պարսելոնա իր դաշտէն դուրս բաւական տպաւորիչ յաղթանակ մը արձանագրեց, երբ 5-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Ռէալ Պեթիսը:
Իվան Ռաքիթիչ նշանակեց առաջին կոլը (59-րդ), մինչ երկուքական կոլ նշանակեցին Լիոնել Մեսսի (64-րդ, 80-րդ) եւ Լուիս Սուարեզ (69-րդ 89-րդ):
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Պարսելոնա 11 կէտի առաւելութիւն մը ունեցաւ Աթլեթիքօ Մատրիտի վրայ (2-րդ), որ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Կիրոնայի հետ, իսկ 14 կէտի առաւելութիւն մը` 3-րդ դիրքին վրայ գտնուող Վալենսիայի վրայ, որ 2-1 արդիւնքով անակնկալ պարտութիւն մը կրեց նախավերջին դիրքը գրաւող Լաս Փալմասէն:

Ռէալ Մատրիտ, որ 19 կէտով ետ կը մնայ Պարսելոնայէն եւ մրցում մը նուազ կատարած է, 7-1 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց իր հիւրը` Տեփորթիւօ Քորունան (18-րդ): Կերըթ Պէյլ, Նաչօ Ֆեռնանտես եւ Քրիսթիանօ Ռոնալտօ նշանակեցին երկուքական կոլ:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
Էսփանիոլ – Սեւիլլա | 0-3 |
Աթլեթիքօ Մատրիտ – Կիրոնա | 1-1 |
Վիարէալ – Լեվանթէ | 2-1 |
Լաս Փալմաս – Վալենսիա | 2-1 |
Ալաւես – Լեկանես | 2-2 |
Ռէալ Մատրիտ – Տեփորթիւօ Քորունա | 7-1 |
Ռէալ Սոսիետատ – Սելթա Վիկօ | 1-2 |
Ռէալ Պեթիս – Պարսելոնա | 0-5 |
ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
Էյպար (10) – Մալակա (20) | 22:00 |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Պարսելոնա | 54 (57-9) |
2.- Աթլեթիքօ Մատրիտ | 43 (29-9) |
3.- Վալենսիա | 40 (41-21) |
4.- Ռէալ Մատրիտ | 35 (39-18) |
5.- Վիարէալ | 34 (28-22) |
…………………………………………………………….. | |
18.- Տեփորթիւօ Քորունա | 16 (22-44) |
19.- Լաս Փալմաս | 14 (16-47) |
20.- Մալակա | 11 (13-33) |