Լեռնալիբանանի նահանգին մէջ տեղի ունեցող Լիբանանի ֆութպոլի Դ. դասակարգի ախոյեանութեան 6-րդ հանգրուանին ծիրին մէջ, ՀՄԸՄ Պուրճ Համուտի կազմը, որ Քֆարշիմայի դաշտին վրայ մրցեցաւ Հատասի դէմ, կրեց տարեշրջանի իր չորրորդ պարտութիւնը` 5-2 արդիւնքով:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Ռաուտա Տըքուանէ 8-0 արդիւնքով պարտութեան մատնեց Ուահտէ Շըհիմը:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| ՅԱՂԹ. | ՀԱՒ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
| 1.- Ռաուտա Տըքուանէ | 4 | 1 | 0 | 13 |
| 2.- Շիահ | 3 | 3 | 0 | 12 |
| 3.- Հատաս | 3 | 1 | 1 | 10 |
| 4.- Մասիս | 3 | 1 | 2 | 10 |
| 5.- Հուտա | 3 | 0 | 2 | 9 |
| 6.- Նըսուր Ալէյ | 2 | 0 | 3 | 6 |
| 7.- Ուաֆաա Ղըպէյրի | 1 | 1 | 3 | 4 |
| 8.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 1 | 1 | 4 | 4 |
| 9.- Ուահտէ Շըհիմ | 0 | 0 | 5 | 0 |


