Շաբաթասկիզբին Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը գումարեց իր շաբաթական ժողովը` ներկայութեամբ իր բոլոր անդամներուն, բացի Մազեն Քպէյսիէն (ճամբորդած ըլլալուն պատճառով):
Ֆետերասիոնը նախ եւ առաջ շնորհաւորեց Լիբանանի ֆութսալի ազգային խումբը, որ ապահովեց Ասիա-2019-ի բաժակի մրցաշարքի իր տոմսը` առաջին անգամ ըլլալով:
Քննարկելէ ետք Մոհամետ Ասսասի (ՀՄԸՄ) ստացած կախակայումի վճիռը` ֆետերասիոնը յայտնեց, որ ան փոխան երկուքի կը կախակայուի միայն մէկ մրցումով` 5 նոյեմբեր 2017-էն սկսեալ:
Ահմետ Տանաշ եւ Հաննա Իսքանտար ֆետերասիոնին տոմարներէն ցմահ դուրս դրուեցան` մինի ֆութպոլի ֆետերասիոնին հետ գործակցած ըլլալնուն պատճառով:
Յայտարարուեցաւ, որ Շապապ Մաժտալ Այնճարէն խլուած վեց կէտերը անոր ետ կը վերադարձուին եւ անոր ստացած տուգանքը կը նուազի երեք միլիոն լիբանանեան ոսկիի: Սակայն անոր մէկ պատասխանատուին` Ահմետ Եունեսի ստացած կախակայումին ժամանակաշրջանը կը կրկնապատկուի եւ կը վերածուի մէկ տարուան:
Ֆետերասիոնի նախագահ Հաշեմ Հայտար եւ ընդհանուր քարտուղար Ժիհատ Շահաֆ իրենց մասնակցութիւնը պիտի բերեն Յորդանանի մէջ 7 դեկտեմբերին տեղի ունենալիք Արեւմտեան Ասիոյ ֆութպոլի ֆետերասիոնի համագումարին:
1 յունուար 2018-էն սկսեալ ֆետերասիոնը պիտի կիրարկէ «Թի. Էմ. Էս.» յայտագիրը` մարզիկներու փոխանցման վերաբերեալ:
Ինչ կը վերաբերի շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՈՒՐԲԱԹ, 17 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Արապի – Ռասինկ | 14:15 | Պհամտուն |
| ՇԱԲԱԹ, 18 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Թատամոն Սուր – Ախա Ահլի Ալէյ | 14:15 | Սուր |
| Ահտ – Թրիփոլի | 16:00 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 19 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – Սաֆա | 14:15 | Սուր |
| Նեպի Շիթ – Անսար | 14:15 | Նեպի Շիթ |
| Նըժմէ – Սալամ Զղարթա | 16:00 | Մարզական Աւան |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՈՒՐԲԱԹ, 17 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Ահլի Սայտա – Շապապ Սահել | 14:15 | Սայտա |
| Ամալ Մաարաքէ – Պըրժ | 14:15 | Սուր |
| ՇԱԲԱԹ, 18 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Մապարրա – ՀՄԸՄ | 14:15 | Ահտ |
| Շապապ Ղազիէ – Սաժես | 14:15 | Անսար-Ժընուպ |
| ԿԻՐԱԿԻ, 19 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Իժթիմահի – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Թրիփոլի |
| Շապապ Մաժտալ Այնճար – Ահլի Նապաթիէ | 14:15 | Պհամտուն |
|
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՇԱԲԱԹ, 18 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| ՀՄՄ – Իրշատ Շըհիմ 14:15 Սաֆա | 14:15 | Սաֆա |
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած ֆութպոլի մրցումներուն ծիրին մէջ կարգ մը մարզիկներ կախակայուեցան:
Իմատ Ղատտար (Շապապ Ղազիէ) եւ Ապտել Հալիմ Պաշշար (Ահլի Նապաթիէ) չորսական մրցումով կախակայուեցան, իսկ Ահմետ Ապտել Ռահման (Նըժմէ Սահրա)` երեք մրցումով:
Անսար Հըուարայի (Գ. դասակարգ) պատասխանատուներէն Սարգիս Նասիֆ ցմահ կախակայուեցաւ, մինչ անոր կազմը Ռիատա Ուալ Ատապի դէմ 3-0 արդիւնքով պարտուած հռչակուեցաւ:


