Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 4-րդ հանգրուանէն յետաձգուած մրցումի մը ընթացքին, այսօր` ուրբաթ, 10 նոյեմբերին, ՀՄԸՄ-ի տղոց կազմը հիւրը պիտի ըլլայ Պիպլոսի:
Մրցումը, որ պիտի սկսի երեկոյեան ժամը 20:30-ին, տեղի պիտի ունենայ Միշել Սլէյմանի անուան մարզահամալիրին մէջ (Ժիպէյլ):
ՀՄԸՄ ցարդ արձանագրած է երեք յաղթանակ եւ կրած պարտութիւն մը, մինչ Պիպլոս` ճիշդ հակառակը:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
| 1.- Շանվիլ | 6 | 0 |
| 2.- Մութթահետ | 4 | 2 |
| 3.- Ռիատի | 4 | 1 |
| 4.- Սաժես | 3 | 2 |
| 5.- ՀՄԸՄ | 3 | 1 |
| 6.- Պէյրութ | 2 | 3 |
| 7.- Լուէյզի | 1 | 4 |
| 8.- Անթունիէ | 1 | 4 |
| 9.- Պիպլոս | 1 | 3 |
| 10.- Թատամոն | 0 | 5 |


