Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին, երէկ գիշեր երկու կազմեր` Փարիզ Սեն Ժերմեն եւ Պայերն Միւնիխ իրենց արձանագրած յաղթանակներուն շնորհիւ այժմէն իսկ ապահովեցին յաջորդ հանգրուանին` փլէյ-օֆի մրցումներուն իրենց տոմսերը:
Փարիզ Սեն Ժերմեն, բաւական անխնայ եղաւ իր հիւրին` Անտըրլեխթի նկատմամբ, արձանագրելով 5-0 արդիւնքով յաղթանակ մը: Քլայվին Քուրզաուա հեթրիք մը իրագործեց, մինչ Նէյմար նշանակեց կոլ մը:
Պայէրն Միւնիխ 2-1 արդիւնքով յաղթական վերադարձաւ Սելթիքի դաշտէն, մինչ Յունաստանի մէջ Օլիմփիաքոս 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը պարտադրեց իր հիւրին` Պարսելոնային:
Մանչեսթըր Եունայթըտ 2-0 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Պենֆիքայի:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Պալ – Մոսկուայի բանակայիններ | 1-2 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Պենֆիքա | 2-0 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Սելթիք – Պայէրն Միւնիխ | 1-2 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Անտըրլեխթ | 5-0 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Աթլեթիքօ Մատրիտ – Ղարաբաղ | 1-1 |
| Ա. Էս. Ռոմա – Չելսի | 3-0 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Օլիմփիաքոս – Պարսելոնա | 0-0 |
| Սփորթինկ Լիզպոն – Եուվենթուս | 1-1 |
Ստորեւ` այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ե. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Լիվըրփուլ – Մարիպոր | 21:45 |
| Սեւիլլա – Սպարտակ Մոսկուա | 21:45 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Նափոլի – Մանչեսթըր Սիթի | 21:45 |
| Շախտիոր Տոնեցք – Ֆէյէնուրտ Ռոթերտամ | 21:45 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Պեշիքթաշ – Մոնաքօ | 19:00 |
| Փորթօ – Լայփցիկ | 21:45 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Պորուսիա Տորթմունտ – Ափոյել Նիկոսիա | 21:45 |
| Թոթենհամ – Ռէալ Մատրիտ | 21:45 |


