Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքին զտումի Ա. հանգրուանին բացման ծիրին մէջ, երէկ տեղի ունեցաւ Ահլի Սայտա – Շապապ Ղազիէ մրցումը` Սուրի քաղաքապետարանի դաշտին վրայ:
Անիկա աւարտեցաւ Շապապ Ղազիէի յաղթանակով (3-1), վերջինս այսպիսով ապահովեց զտումի Բ. հանգրուանի իր տոմսը:
ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը իր մրցումը կը կատարէ վաղը` կիրակի, 8 հոկտեմբերին, յետմիջօրէի ժամը 14:15-ին, Քֆարժոզի դաշտին վրայ (չէզոք դաշտ), Ամալ Մաարաքէի դէմ:
ՀՄԸՄ-ի կազմէն կ՛ակնկալուի ամէն գնով յաղթանակ արձանագրել` ապահովելու համար զտումի Բ. հանգրուանի իր տոմսը:
Ստորեւ կու տանք այս շաբաթավերջին տեղի ունենալիք Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի զտումի Ա. հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ՇԱԲԱԹ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Սահել – Պըրժ | 14:15 | Պհամտուն |
| Նասեր Պար Էլիաս – Շապապ Մաժտալ Այնճար | 14:15 | Նեպի Շիթ |
| ԿԻՐԱԿԻ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Ահլի Նապաթիէ – Իժթիմահի | 14:15 | Ահտ |
| Ամալ Մաարաքէ – ՀՄԸՄ | 14:15 | Քֆարժոզ |
| Մապարրա – Սաժես | 14:15 | Պհամտուն |


