Եւրոպայի ցամաքամասին մէջ այսօր տեղի կ՛ունենան 2018-ի մոնտիալի զտումի 9 մրցումներ` Գ., Ե. եւ Զ. խմբակներուն մէջ:
Գ. խմբակին պարագլուխի դիրքը գրաւող Գերմանիա, որ ցարդ իր կատարած 8 մրցումներուն ալ յաղթանակ արձանագրած է, հիւրը պիտի ըլլայ Հիւսիսային Իրլանտայի, որ 19 կէտով կը գրաւէ 2-րդ դիրքը:
Ե. խմբակին մաս կազմող Հայաստան կը հիւրընկալէ պարագլուխի դիրքը գրաւող Լեհաստանը, որ ունի 19 կէտ: Հայաստան ունի 6 կէտ:
Պայքարը բաւական սուր պիտի ըլլայ Մոնթենեկրոյի (2-րդ) եւ Դանիոյ (3-րդ) միջեւ, որոնք այսօր կը մրցին իրարու դէմ` առաջինին դաշտին վրայ: Անոնք ունին 16-ական կէտ:
Զ. խմբակին պարագլուխի դիրքը գրաւող Անգլիա, որ ունի 20 կէտ, պիտի հիւրընկալէ Սլովենիան, մինչ Սլովաքիա հիւրը պիտի ըլլայ Սկովտիոյ:
Պայքարը բաւական սուր պիտի ըլլայ գրաւելու համար 2-րդ դիրքը:
Ստորեւ կու տանք այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Գ. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Ազրպէյճան – Չեխիա | 19:00 |
| Հիւսիսային Իրլանտա – Գերմանիա | 21:45 |
| Սան Մարինօ – Նորվեկիա | 21:45 |
| Ե. ԽՄԲԱԿ | |
| ՀԱՅԱՍՏԱՆ – Լեհաստան | 19:00 |
| Մոնթենեկրօ – Դանիա | 21:45 |
| Ռումանիա – Ղազախստան | 21:45 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Անգլիա – Սլովենիա | 21:45 |
| Մալթա – Լիթուանիա | 21:45 |
| Սկովտիա – Սլովաքիա | 21:45 |
Ստորեւ կու տանք վերոնշեալ երեք խմբակներուն դասաւորման պատկերը` զտումի նախավերջին հանգրուանին նախօրեակին.
| Գ. ԽՄԲԱԿ | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ |
| 1.- Գերմանիա | 8 | 0 | 0 | 35 | 2 | 24 |
| 2.- Հիւսիսային Իրլանտա | 6 | 1 | 1 | 16 | 2 | 19 |
| 3.- Ազրպէյճան | 3 | 1 | 4 | 8 | 12 | 10 |
| 4.- Չեխիա | 2 | 3 | 3 | 10 | 9 | 9 |
| 5.- Նորվեկիա | 2 | 1 | 5 | 8 | 16 | 7 |
| 6.- Սան Մարինօ | 0 | 0 | 8 | 2 | 38 | 0 |
| Ե. ԽՄԲԱԿ | ||||||
| 1.- Լեհաստան | 6 | 1 | 1 | 18 | 11 | 19 |
| 2.- Մոնթենեկրօ | 5 | 1 | 2 | 18 | 7 | 16 |
| 3.- Դանիա | 5 | 1 | 2 | 18 | 7 | 16 |
| 4.- Ռումանիա | 2 | 3 | 3 | 8 | 8 | 9 |
| 5.- ՀԱՅԱՍՏԱՆ | 2 | 0 | 9 | 8 | 19 | 6 |
| 6.- Ղազախստան | 0 | 2 | 6 | 4 | 22 | 2 |
| Զ. ԽՄԲԱԿ | ||||||
| 1.- Անգլիա | 6 | 2 | 0 | 16 | 3 | 20 |
| 2.- Սլովաքիա | 5 | 0 | 3 | 14 | 6 | 15 |
| 3.- Սլովենիա | 4 | 2 | 2 | 10 | 4 | 14 |
| 4.- Սկովտիա | 4 | 2 | 2 | 14 | 10 | 14 |
| 5.- Լիթուանիա | 1 | 2 | 5 | 6 | 18 | 5 |
| 6.- Մալթա | 0 | 0 | 8 | 2 | 21 | 0 |



