Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեան հրապարակեց իր կազմը, որ պիտի նախապատրաստուի (փորձերը սկսան երէկ) Լեհաստանի (5 հոկտեմբեր, Երեւան) եւ Ղազախստանի (8 հոկտեմբեր, Ասթանա) դէմ տեղի ունենալիք 2018-ի Մոնտիալի զտումի մրցաշարքի վերջին երկու մրցումներուն, յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը:
Կախակայուած ըլլալու պատճառով խումբէն կը բացակային Վարազդատ Հարոյեան եւ Կայէլ Անտոնեան:
Լեւոն Հայրապետեան, Հրայր Մկոյեան եւ Արթուր Սարգիսով չեն մասնակցիր այս հաւաքին, որովհետեւ վիրաւոր են:
Ստորեւ կու տանք հաւաքական հրաւիրուած ֆութպոլիստները.
Բերդապահներ.- Գրիգոր Մելիքսէթեան (Գանձասար-Կապան), Արսէն Բեգլարեան (Ալաշկերտ) եւ Գոռ Մանուկեան (Փիւնիկ):
Յետսապահներ.- Տարօն Ոսկանեան, Նէա Սալամիս (Կիպրոս), Վարազդատ Հարոյեան (Ուրալ, Ռուսիա), Կայէլ Անտոնեան (Մարսէյ, Ֆրանսա), Յովհաննէս Համբարձումեան (Վարտար, Մակեդոնիա), Կամօ Յովհաննիսեան (Թորփետօ Պելազ, Պիելոռուսիա), Գագիկ Դաղբաշեան (Ալաշկերտ), Արտեոմ Միքայէլեան, Ռոպերթ Դարբինեան (Շիրակ):
Միջնապահներ.- Հենրիխ Մխիթարեան (Մանչեսթըր Եունայթըտ, Անգլիա), Դաւիթ Մանոյեան (Նէա Սալամիս, Կիպրոս), Գոռ Մալաքեան, Էտկար Մալաքեան (Սթալ, Ուքրանիա, Մարքոս Փիցելլի (Շապապ, Սէուտական Արաբիա), Գեղամ Կադիմեան (Վորսքլա, Ուքրանիա), Էտկար Մանուչարեան (Ուրալ, Ռուսիա), Արտակ Ետիգարեան, Արտակ Գրիգորեան, Արտեոմ Սիմոնեան (Ալաշկերտ):
Յառաջապահներ.- Տիգրան Բարսեղեան (Վարտար, Մակեդոնիա), Ռուսլան Քորեան (Խապարովսք, Ռուսիա) եւ Սարգիս Ադամեան (Եան Ռեկենսպուրկ, Գերմանիա):



