Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան Բ. հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, այսօր տեղի կ՛ունենան դարձի Ա. հանգրուանի երկու մրցումներ` Բ. խմբակին մէջ:
Առաջին մրցումին, որ տեղի պիտի ունենայ երեկոյեան ժամը 20:30-ին, Նուհատ Նաուֆալի անուան մարզահամալիրին մէջ, Թատամոն կը հիւրընկալէ Ռիատին:
Իսկ երկրորդ մրցումին, որ պիտի սկսի երեկոյեան ժամը 21:30-ին, Տիք Մըհտիի մէջ Մութթահետ հիւրը կ՛ըլլայ Շանվիլի:
Դասաւորման պատկերը այժմ կը ներկայանայ հետեւեալ ձեւով.
| Ա. ԽՄԲԱԿ | ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. |
| 1.- ՀՄԸՄ | 20 | 1 |
| 2.- Պիպլոս | 15 | 6 |
| 3.- Լուէյզի | 11 | 10 |
| 4.- Սաժես | 6 | 15 |
| Բ. ԽՄԲԱԿ | ||
| 1- Ռիատի | 16 | 5 |
| 2.- Մութթահետ | 12 | 9 |
| 3.- Շանվիլ | 8 | 13 |
| 4.- Թատամոն | 8 | 13 |


