Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը յայտնեց, որ երեքշաբթի, 28 մարտին կը սկսին աղջկանց Ա. դասակարգի ախոյեանութեան Բ. հանգրուանի` «ֆայնըլ սիքս»-ի մրցումները, որոնք տեղի պիտի ունենան երթուդարձի դրութեամբ:
Վեց խումբերը բաժնուած պիտի ըլլան երկու խմբակի, իւրաքանչիւրը` երեք խումբ:
«Ֆայնըլ-ֆոր»-ի մրցումները իրարու դէմ պիտի հանեն իւրաքանչիւր խմբակի առաջին երկու դիրքերը գրաւող կազմերը:
Ա. խմբակին առաջին դիրքը գրաւողը կը մրցի Բ. խմբակին երկրորդին դէմ, իսկ Բ. խմբակին առաջին դիրքը գրաւողը` Ա. խմբակին երկրորդին դէմ: Ընդամէնը 5 մրցում:
Ապա տեղի կ՛ունենայ աւարտական ճակատումը:
Ստորեւ` երկու խմբակներուն պատկերը.
Ա. ԽՄԲԱԿ.- Ռիատի, Անդրանիկ Պէյրութ եւ Հուփս:
Բ. ԽՄԲԱԿ.- ՀՄԸՄ Անթիլիաս, Շեպիպէ եւ Թատամոն:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը.
| ԵՐԹ | ||
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 28 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ռիատի – Հուփս | 20:30 | Մանարա |
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 29 ՄԱՐՏ. | ||
| ՀՄԸՄ Անթիլիաս – Թատամոն | 20:30 | Աղբալեան |
| ՇԱԲԱԹ, 1 ԱՊՐԻԼ. | ||
| Հուփս – Անդրանիկ Պէյրութ | 16:30 | Միշել Մըր |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 3 ԱՊՐԻԼ. | ||
| Թատամոն – Շեպիպէ | 17:30 | Նուհատ Նաուֆալ |
| ՇԱԲԱԹ, 8 ԱՊՐԻԼ. | ||
| Շեպիպէ – ՀՄԸՄ Անթիլիաս | 16:30 | Սաժես Ժըտէյտէ |
| Անդրանիկ Պէյրութ – Ռիատի | 17:30 | Տեմիրճեան |
| ԴԱՐՁ | ||
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 18 ԱՊՐԻԼ. | ||
| Հուփս – Ռիատի | 21:00 | Միշել Մըր |
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 19 ԱՊՐԻԼ. | ||
| Թատամոն – ՀՄԸՄ Անթիլիաս | 19:30 | Նուհատ Նաուֆալ |
| ՇԱԲԱԹ, 22 ԱՊՐԻԼ. | ||
| Անդրանիկ Պէյրութ – Հուփս | 17:30 | Տեմիրճեան |
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 25 ԱՊՐԻԼ. | ||
| Շեպիպէ – Թատամոն | 21:30 | Սաժես Ժըտէյտէ |
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 27 ԱՊՐԻԼ. | ||
| Ռիատի – Անդրանիկ Պէյրութ | 20:30 | Մանարա |
| ՀՄԸՄ Անթիլիաս – Շեպիպէ | 20:30 | Աղբալեան |


