Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը տուաւ շարք մը որոշումներ` վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին արձանագրուած մրցումներուն արդիւնքները:
Հրապարակուեցաւ շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը, որ պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 16 ՓԵՏՐՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սաֆա – Ախա Ահլի Ալէյ | 14:15 | Ահտ |
| ՈՒՐԲԱԹ, 17 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Իժթիմահի – Ահտ | 14:15 | Պհամտուն |
| Նըժմէ – Թատամոն Սուր | 15:00 | Թրիփոլի |
| ՇԱԲԱԹ, 18 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Սալամ Զղարթա – Թրիփոլի | 14:15 | Զղարթա |
| Ռասինկ – Անսար | 15:30 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 19 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Նեպի Շիթ – Շապապ Սահել | 14:15 | Նեպի Շիթ |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 17 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – Ամալ Մաարաքէ | 14:15 | Սուր |
| Ահլի Սայտա – ՀՄԸՄ | 14:15 | Սայտա |
| Ռիատա Ուալ Ատապ – Սաժես | 14:15 | Զղարթա |
| ՇԱԲԱԹ, 18 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Շապապ Արապի – Ահլի Նապաթիէ | 14:15 | Սաֆա |
| Մապարրա – Շապապ Ղազիէ | 14:15 | Ահտ |
| ԿԻՐԱԿԻ, 19 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Շեպիպեթ Մազրաա – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Սաֆա |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ԿԻՐԱԿԻ, 19 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Անսար Հաուարա – ՀՄՄ | 14:15 | Զղարթա |
Ֆետերասիոնը մէկ միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի ենթարկեց Ամալ Մաարաքէն:
Իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալուն համար մէկական մրցումով կախակայուեցան շարք մը մարզիկներ, որոնց կարգին` Յակոբ Տօնապետեան եւ Սարգիս Ազնաւուր (ՀՄԸՄ):
Նահտա Պար Էլիաս մէկ միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի ենթարկուեցաւ:
Պէյրութի դրամատան ֆութսալի խումբը Լիբանանի ֆութսալի բաժակի մրցաշարքի 1-16-րդ հանգրուանին գծով Ամալ Պիքֆայայի դէմ իր կատարած մրցումին պարտուած հռչակուեցաւ` նկատի ունենալով, որ անիկա դաշտ ներկայացուց կախակայուած մարզիկ մը:
Ատկէ բացի, անիկա մէկ միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի ենթարկուեցաւ:
Իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալնուն համար մէկական մրցումով կախակայուեցան Ժատ Իպրահիմ եւ Պասել Ֆաքիհ (ՀՄԸՄ Պէյրութ, ֆութսալ, Գ. դասակարգ):


