
Երէկ երեկոյեան Անգլիոյ մէջ տեղի ունեցաւ գագաթի ճակատումը, երբ «Օլտ Թրեֆորտ»-ի իր դաշտին վրայ Մանչեսթըր Եունայթըտ հիւրընկալեց Լիվըրփուլը:
75 հազար հանդիսատեսներու ներկայութեան, ՃԷյմս Միլնըր փենալթիով նշանակեց Լիվըրփուլի կոլը:
Օրուան իրաւարարը` Մայքըլ Օլիվըր սուլեց փենալթի մը, երբ գնդակը դպաւ Փոլ Փոկպայի ձեռքին:
Սակայն 84-րդ վայրկեանին Զլաթան Իպրահիմովիչ իր կազմը փրկեց պարտութենէ մը, երբ նշանակեց Եունայթըտի հաւասարութեան կոլը:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականին մաս կազմող միջնապահ Հենրիխ Մխիթարեան, որ դաշտ ներկայացած էր իբրեւ հիմնական մարզիկ, մասնակցեցաւ ամբողջ մրցումին:
Հայրենի ֆութպոլիստը յաջողեցաւ բաւական լաւ խաղարկութիւն մը ունենալ, առանց սակայն կոլ նշանակել կարենալու:
Մանչեսթըր Սիթի Էվըրթընէն կրեց 4-0 արդիւնքով ծանր պարտութիւն մը, մինչ Արսենալ եւ Չելսի արձանագրեցին բաւական տպաւորիչ յաղթանակներ:
Սպանիոյ մէջ, Պարսելոնա 5-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց իր հիւրը` Լաս Փալմասը: Յաղթական կազմին կոլերը նշանակեցին Լուիս Սուարեզ (14-րդ եւ 57-րդ), Լիոնել Մեսսի (52-րդ), Արտա Թիւրան (59-րդ) եւ Ալեքս Վիտալ (80-րդ)` աւելի քան 81 հազար հանդիսատեսներու ներկայութեան:
Պարագլուխի դիրքը գրաւող Ռէալ Մատրիտ կրեց տարեշրջանի իր առաջին պարտութիւնը, երբ 2-1 արդիւնքով պարտուած հեռացաւ Սեւիլլայի դաշտէն:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
|
ԱՆԳԼԻԱ – 21-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Թոթենհամ – Ուեսթ Պրոմուիչ | 4-0 |
| Պըրնլի – Սաութհեմփթըն | 1-0 |
| Հալ Սիթի – Պուրնըմաութ | 3-1 |
| Սանտըրլենտ – Սթոք Սիթի | 1-3 |
| Սուանզի – Արսենալ | 0-4 |
| Ուաթֆորտ – Միտըլզպորօ | 0-0 |
| Ուեսթ Համ – Քրիսթալ Փալաս | 3-0 |
| Լայսթըր Սիթի – Չելսի | 0-3 |
| Էվըրթըն – Մանչեսթըր Սիթի | 4-0 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Լիվըրփուլ | 1-1 |
|
ԻՏԱԼԻԱ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Քրոթոնէ – Պոլոնիա | 0-1 |
| Ինթեր Միլան – Քիեւօ Վերոնա | 3-1 |
| Քալիարի – Ճենովա | 4-1 |
| Լացիօ Ռոմա – Աթալանթա | 2-1 |
| Նափոլի – Փեսքարա | 3-1 |
| Սամտորիա – Էմփոլի | 0-0 |
| Սասուոլօ – Փալերմօ | 4-1 |
| Ուտինեզէ – Ա. Էս. Ռոմա | 0-1 |
| Ֆիորենթինա – Եուվենթուս | 2-1 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ժԱՄ |
| Թորինօ (8) – Ա. Սէ. Միլան (5) | 21:45 |
|
ՍՊԱՆԻԱ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Լեկանես – Աթլեթիքօ Պիլպաօ | 0-0 |
| Պարսելոնա – Լաս Փալմաս | 5-0 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Ռէալ Պեթիս | 1-0 |
| Տեփորթիւօ Քորունա – Վիարէալ | 0-0 |
| Վալենսիա – Էսփանիոլ | 2-1 |
| Սելթա Վիկօ – Ալաւես | 1-0 |
| Կրանատա – Օսասունա | 1-1 |
| Սփորթինկ Խիխոն – Էյպար | 2-3 |
| Սեւիլլա – Ռէալ Մատրիտ | 2-1 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Մալակա (13) – Ռէալ Սոսիետատ (6) | 21:45 |
|
ՖՐԱՆՍԱ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Ռենն – Փարիզ Սեն Ժերմեն | 0-1 |
| Անժէ – Պորտօ | 1-1 |
| Լորիան – Կենկան | 3-1 |
| Մոնփելիէ – Տիժոն | 1-1 |
| Նանսի – Պասթիա | 1-0 |
| Թուլուզ – Նանթ | 0-1 |
| Նիս – Մես | 0-0 |
| Քան – Լիոն | 3-2 |
| Մարսէյ – Մոնաքօ | 1-4 |


