Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Լիբանանի ֆութսալի Ա. եւ Բ. դասակարգի ախոյեանութեան մրցումներէն ետք, ցարդ անպարտելի միակ խումբը կը հանդիսանայ Պէյրութի դրամատունը, որ Ա. դասակարգի ախոյեանութեան 9-րդ հանգրուանի ծիրին մէջ 9-2 արդիւնքով յաղթեց Շուէյֆաթի:
Ինչ կը վերաբերի Բ. դասակարգին, ՀՄԸՄ Պուրճ Համուտի կազմը, որ ցարդ կատարած է 9 մրցում, այժմ 15 կէտով կը գրաւէ 5-րդ դիրքը` նշանակելով 33 կոլ եւ իր բերդին մէջ ստանալով 31 կոլ:
Խումբը արձանագրած է 5 յաղթանակ եւ կրած 4 պարտութիւն:
Առաջին դիրքին վրայ կը գտնուի Ղըպէյրի, որ ունի 24 կէտ:
Ստորեւ` դասաւորումը.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| ԿԷՏ | |
| 1.- Պէյրութի դրամատուն | 27 |
| 2.- Շուէյֆաթ | 16 |
| 3.- Լիբանանեան բանակ | 16 |
| 4- Շապապ Էշրեֆիէ | 15 |
| 5.- Թրիփոլի Ֆայհա | 11 |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| ԿԷՏ | |
| 1.- Ղըպէյրի | 24 |
| 2.- Լուէյզի Զուք Մոսպեհ | 21 |
| 3.- Ամալ Պիքֆայա | 21 |
| 4.- Ահլի Սայտա | 18 |
| 5.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 15 |


