
Նախանցեալ օր «Մետիսըն» պանդոկին մէջ (Ժունիէ) տեղի ունեցան Լիբանանի վոլիպոլի ֆետերասիոնին ընտրութիւնները:
Նկատի ունենալով, որ կազմուած էր համախոհական մէկ ցանկ, այդ ցանկը ամբողջութեամբ ընտրուեցաւ մրցակից կազմի չգոյութեան պատճառով:
Այսպիսով, երրորդ նստաշրջանի մը համար Ժան Համմամ կ՛ընտրուի նախագահ:
Ստորեւ 15 անձերէ բաղկացած ֆետերասիոնին կազմը, որ պիտի պաշտօնավարէ յառաջիկայ չորս տարիներուն ընթացքին.
Ժան Համմամ (նախագահ), Ալի Խալիֆէ, Ասաատ Նախըլ, Ղասսան Քըզէյհա, Ժորժ Նասսուր (փոխնախագահներ), Ուալիտ Քասուֆ (ընդհանուր քարտուղար), Ժոզեֆ Սաատէ (գանձապահ), Միշել Ապի Ռամիա (հաշուապահ), Էմիլ Ժապպուր (ֆետերասիոնի տնօրէն), Էլի Մուսա (ազգային խումբերու տնօրէն), Էլի Ապտել Ահատ, Ռապիհ Ֆարրաժ, Ժորժ Հապիպ, Ալի Պու Ալի եւ Ռաֆիք Իսա (խորհրդականներ):


