Ալպանիոյ Տուրես քաղաքին մէջ կը շարունակուի ծանրաբարձութեան Եւրոպայի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկաններու Եւրոպայի ախոյեանութիւնը:
Հայաստանի հաւաքականէն Նարեկ Գրիգորեան (57 քկ) ոչ միայն դարձաւ Եւրոպայի ախոյեան, այլ նաեւ սահմանեց մինչեւ 20 տարեկաններու Եւրոպայի նոր մրցանիշ` երկամարտի արդիւնքով բարձրացնելով 322 քկ (146+176 քկ):
Հայաստանի համար մետալ մը եւս ձեռք ձգեց Սամուէլ Մարտիրոսեան (70 քկ), որ մինչեւ 20 տարեկաններու արաշէի մրցումներուն 139 քկ բարձրացուց` ձեռք ձգելով փոքր ոսկի մետալ, իսկ երկամարտի արդիւնքով 296 քկ բարձրացնելով երրորդ դիրքը գրաւեց պրոնզ մեծ մետալով:
Ստորեւ` արդիւնքները.
Մինչեւ 75 քկ կշիռ
1.- Նարեկ Գրիգորեան (Հայաստան) 322 քկ (մրցանիշ) 146+176 քկ (արաշէ + էփոլէ ժըթէ)
2.- Մաքսիմ Պերեժնի (Ուքրանիա) 311 քկ (143+168)
3.- Անտրէ Սքլեզ (Ուքրանիա) 310 (142+168)
4.- Յովհաննէս Յովհաննիսեան (Հայաստան) 299 (134+165)
Մինչեւ 70 քկ կշիռ
1.- Հերիսըն Մաքկրոկըն (Իրլանտա) 300 քկ (134+166)
2.- Ռիվազ Միլտիանի (Վրաստան) 299 քկ (138+161)
3.- Սամուէլ Մարտիրոսեան (Հայաստան) 296 (139+157)


