Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 8-րդ հանգրուանին, վաղը` կիրակի, 6 նոյեմբերին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը կը մրցի Ահլի Նապաթիէի դէմ:
Մրցումը տեղի պիտի ունենայ Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ, յետմիջօրէի ժամը 14:15-ին:
Նշենք, որ այս հանգրուանի բացման մրցումին Շապապ Արապի 4-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Նասեր Պար Էլիասի դէմ:
Ինչ կը վերաբերի այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 5 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Իժթիմահի – Ռասինկ | 14:15 | Թրիփոլի |
| Անսար – Ահտ | 17:20 | Մարզական Աւան |
| ԿԻՐԱԿԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Նեպի Շիթ – Ախա Ահլի Ալէյ | 14:15 | Նեպի Շիթ |
| Նըժմէ – Թրիփոլի | 15:30 | Մարզական Աւան |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 5 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Սաժես – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Ահտ |
| Ամալ Մաարաքէ – Մապարրա | 14:15 | Սուր |
| ԿԻՐԱԿԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| ՀՄԸՄ – Ահլի Նապաթիէ | 14:15 | Պուրճ Համուտ |
| Ռիատա Ուալ Ատապ – Շեպիպեթ Մազրաա | 14:15 | Թրիփոլի |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. Ա. ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| ՇԱԲԱԹ, 5 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Հիլալ Հարեթ Նաամէ – Մահտ | 14:15 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| ՀՄՄ – Ամալ Սալամ Զղարթա | 14:15 | Սաֆա |


