
Միջազգային ողիմպիական կոմիտէն, խթանիչ դեղերու նմուշները դարձեալ վերստուգելէ ետք, փաստեց, որ 2008-ի Փեքինի ողիմպիական խաղերուն 6 մարզիկներ գործածած են արգիլեալ դեղեր: Բնականաբար, անոնցմէ պիտի խլուին անոնց տիրացած մետալները:
Այդ վեց մարզիկներն են` Էքաթերինա Վոլքովա (Ռուսիա, պրոնզ), Սոսլան Տիկիեւ (Ուզպեքիստան, արծաթ), Օլկա Քորոպքա (Ուքրանիա, արծաթ), Անասթասիա Նովիքովա (Պիելոռուսիա, արծաթ), Անտրէյ Ռիպաքով (Պիելոռուսիա, արծաթ) եւ Թայմուրազ Տիկիեւ (Ղազախստան, արծաթ):
Նշենք, որ Միջազգային ողիմպիական կոմիտէն այժմ կ՛օգտագործէ խթանիչ դեղերու ստուգման սարքաւորումներ եւ քիմիական նիւթեր, որոնք 2008-ին չեն կիրարկուած:


