Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Խմբագրական «Ազատ Արցախ»-ի. Ճոն Քերրիի` Պաքուի Արձագանգը

October 21, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

1018johnkerry

Մի քանի օր առաջ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարար Ճոն Քերրին, խօսելով, այսպէս կոչուած, սառեցուած հակամարտութիւնների մասին, յայտարարել է, որ Հայաստանի եւ Ազրպէյճանի ղեկավարները պատրաստ չեն ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը:

Նրա խօսքով, ղարաբաղեան հակամարտութեան հարցում դեռեւս հեռանկարներ չկան, ընդ որում, Ճոն Քերրին նշել է, թէ պաղեստինա-իսրայէլեան հակամարտութիւնը կարգաւորման աւելի մեծ կարելիութիւններ ունի:

Բնականաբար  Քերրիի խօսքերին կարելի է տարբեր կերպ մօտենալ: Այն գնահատել որպէս ամերիկացի միջնորդի «յուսահատութեան ճիչ», ճիչ, որ ծնուել է առարկայական ճշմարտութիւնից, եթէ  հաշուի առնենք կողմերի դիրքորոշումների բեւեռացուածութիւնը: Կամ` բանակցային գործընթացի ձգձգման պատասխանատուութիւնը զուտ հակամարտող կողմերի վրայ բարդելու միջոց:  Հնարաւոր է եւ միջազգային միջնորդների` հաւասարութեան արատաւոր սկզբունքին հաւատարիմ մնալու հերթական արտացոլում, երբ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների խաղաղարար ջանքերի խաթարման համար մեղքը հաւասարապէս դրւում է հակամարտութեան բոլոր կողմերի վրայ, թէեւ, առաւել քան ակնյայտ է, որ հիմնախնդրի չլուծուած լինելու ու նրա ներկայ, ըստ էութեան, անլուծելիութեան համար հիմնական պատասխանատուութիւնն ընկած է միայն ու միայն Ազրպէյճանի վրայ: Քանզի յայտնի է, որ հայկական երկու կողմերը միշտ հանդէս էին գալիս հակամարտութեան փոխզիջումային կարգաւորման օգտին, այն դէպքում, երբ պաշտօնական Պաքուն զիջումների մասին չի էլ ակնարկում: Աւելի՛ն. անընդհատ շիկացնելով իրադրութիւնը շփման գծում ընդհուպ մինչեւ լայնածաւալ ռազմական գործողութիւնների սանձազերծում` շարունակ եւ անյուսալիօրէն յետ է շպրտում կարգաւորման հեռանկարը, ինչի մասին էլ ասաց Ճոն Քերրին:

Հարկ է նկատել, որ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարի խօսքը քննադատութեան ենթարկուեց ռուսաստանեան միջնորդի կողմից: Մեկնաբանելով Ճոն Քերրիի յայտարարութիւնը` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ոչ առանց որոշակի խայթող հնչերանգի, ընդգծել է, որ «կարգաւորումը շահում է ոչ թէ յայտարարութիւններից, այլ` գործնական աշխատանքից, որով մենք զբաղւում ենք»: «Գործնական աշխատանքին», որով «զբաղւում են», առայժմ չենք անդրադառնայ, պարզապէս նշենք, որ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարի եզրակացութիւնների նրա գնահատականում առկայ անթաքոյց մեղադրանքը կարելի է դիտարկել, աւելի շուտ, ռուս-ամերիկեան ներկայ յարաբերութիւնների պարունակում, որոնք վերջերս որոշակի ճգնաժամ են ապրում` կապուած Սիրիայի իրավիճակի հարցով Մոսկուայի ու Ուաշինկթընի միջեւ տարաձայնութիւնների հետ: Այս դիտանկիւնից ղարաբաղեան հիմնախնդրի հարցով  Քերրիի մեկնաբանութիւնների վերաբերեալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան  դիրքորոշումը դեռ կարելի է հասկանալ: Բայց ահա ինչը դժուար է հասկանալ` պաշտօնական Պաքուի դժգոհութիւնն է Քերրիի ասածից:

«Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարար Ճոն Քերրիի` լեռնայինղարաբաղեան հակամարտութեան լուծմանը ղեկավարների պատրաստ չլինելու մասին յայտարարութիւնը զարմացնում ու վշտացնում է մեզ», այս մասին յայտարարել է Ազրպէյճանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամետովը: Նրա խօսքով, գերտէրութեան արտաքին գործերի նախարարի կողմից նման յայտարարութեան տարածումը զարմանք է յարուցում. «Ազրպէյճանական հողերի ազատագրման համար Միացեալ Նահանգները նոյնպէս քուէարկել էր ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի չորս բանաձեւերի ընդունման օգտին: ԵԱՀԿ Մինսքի խմբի անդամ երեք երկրների նախագահները յայտարարել են, որ սթաթիւս-քուոն պէտք է փոխուի: Հիմք ընդունելով այս ամէնը` նրանք պէտք է ինչ-որ բան ասէին կամ հանդէս գային Լեռնային Ղարաբաղի շուրջ եօթ շրջանների ազատագրման դիրքորոշմամբ ու նոր միայն ասէին, թէ ղեկավարները պատրաստ չեն հակամարտութեան կարգաւորմանը: Այդ իսկ պատճառով Ազրպէյճանը չի ճանաչում Ճոն Քերրիի յայտարարութիւնը»: Ապա վշտացած Մամետովը Միացեալ Նահանգներից պահանջեց պարզաբանել Քերրիի յայտարարութիւնը «լրիւութեամբ, այնպէս, որ իւրաքանչիւրի համար այն հասկանալի լինի»:

Ազրպէյճանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավարի դժգոհութիւնն ամբողջովին ներգծւում է ռուսական յայտնի «Ով ինչի մասին, ոջլոտը` բաղնիքի մասին» ասացուածքի հենքում: Ահա ուրեմն, «ոջլոտ» Նովրուզը, ով Միացեալ Նահանգներից բացատրութիւն է պահանջում արտաքին գործերի նախարարի յայտարարութեան ամբողջական ընկալման համար, իրեն անխելահաս երեխայի տեղ է դրել ու դարձեալ անցել, այսպէս կոչուած, «բռնագրաւուած տարածքներ»-ի մասին ազրպէյճանական ձանձրալի երգին: Կարծում ենք` Մամետեարովն ամէն ինչ կը հասկանար եւ առանց լրացուցիչ բացատրութիւնների, եթէ Քերրին յանուն առարկայականութեան փոխէր շեշտադրումները` ընդգծելով հակամարտութեան կարգաւորմանը հէնց ազրպէյճանական կողմի պատրաստ չլինելը: Կարո՞ղ է Մամետեարովը պարծենալ հիմնախնդրի փոխզիջումային լուծմանը եւ միջազգային իրաւունքին իր դիւահար նախագահի հաւատարմութեամբ, իրաւունք, որը Պաքուն անընդհատ եւ լկտիաբար վկայակոչում է: Բնական է` ոչ: Իսկ Ալիեւի ու նրա վարչակարգի  ներկայացուցիչների` ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի յայտնի չորս բանաձեւերի վերաբերեալ բոլոր աղիողորմ ողբերգերը, ի ցաւ իրենց, Մինսքի խմբի համանախագահների մօտ արցունք չեն  յարուցում, քանի որ նրանք շատ լաւ ծանօթ են այդ փաստաթղթերի ինչպէս բովանդակութեանը, այնպէս էլ նպատակներին: Իսկ գլխաւոր նպատակն այն էր, որ բոլոր չորս բանաձեւերը որպէս հրամայական` պահանջում էին ռազմական գործողութիւնների անյապաղ դադարեցում, ինչն Ազրպէյճանը մինչ օրս չի կատարում` անգամ դրանց ընդունումից աւելի քան երկու տասնամեակ անց:

Այդ դէպքում ո՞ւմ է մեղադրում Պաքուն ի դէմս, տուեալ պարագայում` Նովրուզ Մամետովի: Ճակատագրի հեգնանքը նրանում է, որ միաժամանակ նա փորձում է սովորեցնել ուրիշներին. «Մարդու իրաւունքների ու միջազգային իրաւունքի մասին խօսող մեծ պետութիւնները թող իրենց նայեն հայելու մէջ»: Ինչը, ի դէպ, չէր խանգարի եւ հէնց իրեն` դպրոցական տարիներից յիշելով այն մասին, թէ` «հայելուն ի՞նչ մեղք, եթէ մռութդ ծուռ է»: Իսկ ինչպիսին «մռութն» է, այնպիսին էլ յայտարարութիւններն են:

 

Նախորդը

Հալէպը, Պուրճ Համուտը, Քեսապը, Այնճարը Սփիւռքի Թթխմոր Են

Յաջորդը

Կրկնակի Զօրակցութիւն` Սիրիահայ Հերոսական Համայնքին…

RelatedPosts

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի».  «Լեցուն Կեանք»
Անդրադարձ

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի». «Լեցուն Կեանք»

February 2, 2026
Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)
Անդրադարձ

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)

February 2, 2026
Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան
Անդրադարձ

Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան

February 2, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.