
2018-ի մոնտիալի ֆութպոլի զտումի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ գիշեր տեղի ունեցան 9 ճակատումներ` Եւրոպայի ցամաքամասին մէջ:
Երէկուան կարեւորագոյն մրցումը Է. խմբակին մէջ իրարու դէմ հանեց Իտալիան եւ Սպանիան` առաջինին դաշտին վրայ (Եուվենթուս, Թորինօ):
Երկու կազմերը իրարմէ բաժնուեցան 1-1 արդիւնքով:
56-րդ վայրկեանին Վիթոլօ նշանակեց Սպանիոյ կոլը, մինչ Իտալիոյ հաւասարութեան կոլը փենալթիով նշանակեց Տանիելէ Տէ Ռոսսի (82-րդ):
Երկու կազմերն ալ այժմ ունին 4-ական կէտ:
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Աւստրիա – Կալես | 2-2 |
| Իրլանտա – Վրաստան | 1-0 |
| Մոլտովա – Սերպիա | 0-3 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Մակեդոնիա – Իսրայէլ | 1-3 |
| Իտալիա – Սպանիա | 1-1 |
| Լիխթնշթայն – Ալպանիա | 0-2 |
| Թ. ԽՄԲԱԿ | |
| Իսլանտա – Ֆինլանտա | 3-2 |
| Քոսովօ – Խրուաթիա | 0-6 |
| Թուրքիա – Ուքրանիա | 2-2 |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ա. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Ֆրանսա – Պուլկարիա | 21:45 |
| Լուքսամպուրկ – Շուէտ | 21:45 |
| Հոլանտա – Պիելոռուսիա | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Հունգարիա – Զուիցերիա | 21:45 |
| Լաթվիա – Ֆարօ կղզիներ | 21:45 |
| Փորթուգալ – Անտորրա | 21:45 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Պելճիքա – Պոսնիա | 21:45 |
| Էսթոնիա – Ճիպրալթար | 21:45 |
| Յունաստան – Կիպրոս | 21:45 |


