
Գերմանիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Պունտըսլիկա»-ի 5-րդ հանգրուանի բացման մրցումին, այսօր Պորուսիա Տորթմունտ կը հիւրընկալէ Ֆրայպուրկը:
Տորթմունտ, որ ցարդ կրած է պարտութիւն մը, երեք կէտով ետ կը մնայ պարագլուխի դիրքը գրաւող Պայէրն Միւնիխէն, որ ցարդ ապահոված է առաւելագոյն 12 կէտը:
Նշենք, որ ցարդ անպարտելի են նաեւ Քէօլն, Լայփցիկ եւ Հոֆընհայմ: Վերջինս, իր 4 մրցումներն ալ աւարտած է հաւասարութեամբ եւ բնականաբար կը մնայ առանց յաղթանակի:
Ցարդ յաղթանակ չեն արձանագրած նաեւ Ինկոլսթատ, Համպուրկ, Շալքէ եւ Վերտըր Պրեմըն:
Վերջին երկուքը կրած են չորսական պարտութիւն:
Ստորեւ` 5-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` խումբերուն գրաւած դիրքերը).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Պորուսիա Տորթմունտ (3) – Ֆրայպուրկ (9) | 21:30 |
| ՇԱԲԱԹ | |
| Օկզպուրկ (13) – Տարմսթատ (14) | 16:30 |
| Մէօնշընկլատպախ (8) – Ինկոլսթատ (15) | 16:30 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ (4) – Հերթա Պերլին (5) | 16:30 |
| Համպուրկ (16) – Պայէրն Միւնիխ (1) | 16:30 |
| Մայնց-05 (7) – Պայէր Լեւերքուզըն (12) | 16:30 |
| Վերտըր Պրեմըն (18) – Վոլֆսպուրկ (10) | 19:30 |
| ԿԻՐԱԿԻ | |
| Հոֆընհայմ (11) – Շալքէ (17) | 16:30 |
| Քէօլն (2) – Լայփցիկ (6) | 18:30 |


