Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սուրբ Կարապետ Եկեղեցու Պղնձէ Գաւաթը

September 12, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՇԵՐԵՖ ՔԱՐԹԱԼ

bakir-tas_91216

Էզբիդերը (գիւղ, որը նախկինում գտնուել է Շապին Գարահիսարում, իսկ ներկայում Սեբաստիայում է, «Ակունք»-ի խմբ.) 1915 թ. ապրիլին հանգցուած մոմի ծխով թաղւում էր մթութեան մէջ: Մարդիկ չէին կարողանում հասկանալ խռովայոյզ լռութեան մէջ ընկղմուած այդ իրադրութիւնը: Սուրբիկը` հազիւ 18 տարեկան, Սուրբ Կարապետ եկեղեցու քահանայի` Գարեգինի դուստրն է: Նշանուած է Սարգիս անունով մի երիտասարդի հետ:

Քահանայ Գարեգինը մի փոքրիկ խումբ է կազմում գիւղի երիտասարդներից, որոնց մէջ է նաեւ Սուրբիկի նշանածը` Սարգիսը: Տէր Գարեգինն այդ երիտասարդների հետ անզէն գնում է Շապին Գարահիսար` իրավիճակի մասին տեղեկութիւն ստանալու, բայց նրանցից ոչ ոք այլեւս չի վերադառնում… Գիւղի ամբողջ բնակչութիւնը կէսօրից յետոյ, երեկոյեան կողմ, սկսում է բռնի կերպով աքսորուել: Սուրբիկն այդ ընթացքում շատ մեծ տառապանքների ականատեսն է դառնում: Օրեր տեւած երթից յետոյ Սուրբիկն ու մայրը, ժանտարմին 2 ոսկի տալով` յետ են վերադառնում եւ ցերեկները լեռների գագաթներին թաքնուելով, իսկ գիշերները քայլելով` կարողանում են իրենց գիւղ` Էզբիդեր գալ: Սուրբիկը մօրը որոշ ժամանակով թողնում է գիւղի մուտքի մօտ, քանի որ մայրն այլեւս ի վիճակի չի լինում քայլելու, եւ արեւածագին մեն-մենակ գիւղ է մտնում: Առաջին հերթին նրա միտքն գալիս է այն եկեղեցին, որտեղ անցել էր իր ամբողջ մանկութիւնը, եւ որտեղ տարիներ շարունակ սպասաւորել էր իր հայրը: Մտածելով, որ եկեղեցին կարող է իրեն ապաստարան ծառայել, այնտեղ է վազում, բայց իր առջեւ բացուած տեսարանն է՛լ աւելի է նրան վշտացնում. Սուրբ Կարապետը քանդուել էր եւ աւերակի վերածուել: Սուրբիկը եկեղեցու աւերակների միջով քայլելիս մի պղնձէ գաւաթ է նկատում, անմիջապէս վերցնում է այն, ծոցը խոթում եւ արագ հեռանում: Նա մօր հետ միասին տարիներ շարունակ գիւղում է մնում, գոյութիւնը պահպանելու համար արտում է աշխատում, բրդից եւ բամբակից թել մանում, գործում եւ շարունակ վախի մէջ ապրում: Սուրբիկի համար կեանքը դիւրին չէր. ճնշումների պատճառով փոխում է անունը եւ դառնում Կիւլփերի, իսկ գիւղ նոր եկած մոլլան նրա վրայ ճնշում է գործում` իսլամական կրօնի կանոնները սովորելու համար: Կեանքը նրա համար գնալով բարդանում է: Գիշերներն աստղերին նայելով` աղօթելը նրա հոգու միակ մխիթարանքն է դառնում: Նրա խոշոր աչքերն արտասուելուց այլեւս աստղերի փայլն էլ չեն տեսնում…

Մի օր, ձմեռնամուտին, երբ Սուրբիկն ու մայրը երդիկում նստած բրդից գուլպայ էին գործում, մայրը տեսնում եւ ճանաչում է իրենց դռան մօտից անցնող Եղիային: Նա արագ քայլերով հեռացող Եղիայի յետեւից կանչում է. «Եղիա՜, Եղիա՜, դու ո՞ղջ ես…»:

Վերջինս զարմացած մօտենում է, բարձրանում երդիկ, եւ աչքերը հանդիպում են Սրբուկի աչքերին: Սուրբիկը ծանօթանում է իրենից աւելի ծանր տառապանքներ կրած Հայրապետի գերդաստանից զուռնայ նուագող Մարգարի որդի Եղիայի հետ: Նա մի քանի տարով մեծ է լինում Եղիայից: Վերջինս գիւղում որպէս ամենաունեւոր եւ շատ ազնիւ ճանաչուած Հայրապետի գերդաստանի ամենաերիտասարդ անդամն էր, որ պատահաբար ողջ էր մնացել: Քանի որ այդ տարիներին շատ ուժեղ ճնշումներ էին գործադրւում ուծացման ուղղութեամբ, Եղիան ստանում է Շեւքի, իսկ Սուրբիկը` Կիւլփերի անունը: Նրանք ամուսնանում են 1920 թուականին: Այդ ժամանակ նրանց միակ ունեցուածքը Սուրբիկի` եկեղեցու աւերակների միջից գտած գաւաթն է լինում: Նրանք, իրենց բոլոր տառապանքներն ու վշտերն այդ գաւաթի մէջ ամփոփելով, սկսում են միասին ապրել:

Այս իրական պատմութիւնն ինձ հետ կապւում է հետեւեալ հանգամանքով. Եղիան եւ Սուրբիկն իմ հօրական պապիկն ու տատիկն են, եւ ես հպարտանում եմ նրանցով:

Նշում. Նկարում ներկայացուած պղնձէ գաւաթը տարիներ շարունակ եղել է Սուրբ Կարապետ եկեղեցու սեփականութիւնը, որով հազարաւոր մարդիկ են մկրտուել: Այն ինձ է մնացել մեծ հօրիցս եւ մեծ մօրիցս, որը մեծ պատիւ եմ համարում:

Թարգմանեց
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ

«Ակունք»
2016/08/15

 

Նախորդը

Քաղուած Կամ Չքաղուած Դասեր

Յաջորդը

Հայկական Հիւրասիրութիւն

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.