Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Բ. դասակարգի ախոյեանութեան 6-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, որոնք տեղի ունեցան երէկ, ՀՄԸՄ Պուրճ Համուտի կազմը արձանագրեց իր 4-րդ յաղթանակը, 68-44 արդիւնքով պարտութեան մատնելով Ժամհուրը:
ՀՄԸՄ Պէյրութ սակայն, կրեց պարտութիւն մը, Անդրանիկ Սին էլ Ֆիլէն, 58-26 արդիւնքով:
Անուար արձանագրեց իր 6-րդ յաջորդական յաղթանակը, 64-31 արդիւնքով պարտութեան մատնելով Այնթուրան:
Վերջապէս, վերջին մրցումին, Հուփս Մաթըն, 71-19 արդիւնքով յաղթեց Պիլիվըրզին:
Ստորեւ` դասաւորումը.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
| 1.- Անուար | 6 | 0 | 18 |
| 2.- Անդրանիկ Սին էլ Ֆիլ | 5 | 1 | 16 |
| 3.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 4 | 2 | 14 |
| 4.- Պըրժ Այնթուրա | 3 | 3 | 12 |
| 5.- Ժամհուր | 3 | 3 | 12 |
| 6.- Հուփս | 2 | 4 | 10 |
| 7.- ՀՄԸՄ Պէյրութ | 1 | 5 | 8 |
| 8.- Պիլիվըրզ | 0 | 6 | 6 |


