Երէկ` կիրակի, 19 յունիսին, ՀԲԸՄ-ի «Տեմիրճեան» կեդրոնին մէջ (Նաքքաշ) տեղի ունեցան լիբանանի պասքեթպոլի աղջկանց Բ. դասակարգի ախոյեանութեան 4-րդ հանգրուանի մրցումները:
ՀՄԸՄ Պէյրութ, որ իր կատարած երեք մրցումներուն պարտութիւն կրած էր, արձանագրեց իր առաջին յաղթանակը, երբ 38-33 արդիւնքով պարտութեան մատնեց Պիլիվըրզը:
Իսկ ՀՄԸՄ Պուրճ Համուտ, որ արձանագրած էր 2 յաղթանակ, 60-43 արդիւնքով կրեց իր երկրորդ պարտութիւնը` Անդրանիկ Սին Էլ Ֆիլէն:
Անուար միակ խումբն է, որ արձանագրեց իր չորրորդ յաղթանակը` 38-24 արդիւնքով յաղթելով Ժամհուրին:
Վերջապէս, Պըրժ Այնթուրա 60-41 արդիւնքով յաղթեց Հուփս Մեթնին:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
| 1.- Անուար | 12 | 4 | 0 |
| 2.- Անդրանիկ Սին Էլ Ֆիլ | 10 | 3 | 1 |
| 3.- Պըրժ Այնթուրա | 10 | 3 | 1 |
| 4.- Ժամհուր | 8 | 2 | 2 |
| 5.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 8 | 2 | 2 |
| 6.- Հուփս Մեթն | 6 | 1 | 3 |
| 7.- ՀՄԸՄ Պէյրութ | 6 | 1 | 3 |
| 8.- Պիլիվըրզ | 4 | 0 | 4 |


