
Պրազիլի ֆութպոլի ազգային խումբը, որ հաւասարութեամբ սկսած էր «Քոփա Ամերիքա»-ի ֆութպոլի մրցաշարքը, երէկ արձանագրեց իր առաջին յաղթանակը, երբ 7-1 արդիւնքով ջախջախեց Հայիթին (Բ. խմբակ): Քութինիօ հեթրիք մը իրագործեց (14-րդ, 29-րդ եւ 90-րդ), մինչ մնացեալ կոլերը նշանակեցին Ռենաթօ Օկոսթօ (35-րդ եւ 86-րդ), Կապրիել (59-րդ) եւ Լուքաս Լիմա (67-րդ):
Հայիթի իր միակ կոլը նշանակեց 70-րդ վայրկեանին` շնորհիւ Ճէյմս Մարսելինի:
Երէկուան երկրորդ մրցումը` Էքուատորի եւ Փերուի միջեւ, աւարտեցաւ 2-2 հաւասարութեամբ: Փերուի կոլերը նշանակեցին Քրիսթիան Քուեվա (5-րդ) եւ Էտիսոն Ֆլորես (13-րդ), իսկ Էքուատորի կոլերը` Էններ Վալենսիա (39-րդ) եւ Միլըր Պոլանոս (49-րդ):
Էքուատոր մրցումը աւարտեց տասը մարզիկով, երբ 90-րդ վայրկեանին Կապրիել Աշիլիեր կարմիր քարտ մը ստացաւ:
Ստորեւ դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Պրազիլ | 4 |
| 2.- Փերու | 4 |
| 3.- Էքուատոր | 2 |
| 4.- Հայիթի | 0 |


