
25 մարտին, Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ տեղի պիտի ունենայ Հայաստան – Պիելոռուսիա ֆութպոլի միջազգային բարեկամական մրցումը:
Պատրաստուելու համար այս մրցումին, Հայաստանի ազգային հաւաքականը, 21-25 մարտին, Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ մարզական հաւաք մը պիտի կատարէ:
Հայաստանի հաւաքականին գլխաւոր մարզիչ Վարուժան Սուքիասեան, այս մարզական հաւաքին մասնակցելու համար երէկ հաւաքական կազմին հրաւիրեց հետեւեալ մարզիկները.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Արսէն Բեգլարեան (Միքա), Գէորգ Պռազեան (Արարատ) եւ Գոռ Մալաքեան (Փիւնիկ):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Կայել Անտոնեան (Տիժոն, Ֆրանսա), Հրայր Մկոյեան (Իսթիղլալ, Իրան), Յովհաննէս Համբարձումեան (Վարտար, Մակեդոնիա), Նորայր Գրիգորեան (Արարատ), Վարազդատ Հարոյեան, Տարօն Ոսկանեան, Արթուր Քարտաշեան, Լեւոն Հայրապետեան (Փիւնիկ) եւ Սերգէյ Աւագիմեան (Արարատ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Հենրիխ Մխիթարեան (Պորուսիա Տորթմունտ, Գերմանիա), Մարքոս Փիցելլի (Ռաըտ, Սէուտական Արաբիա), Արազ Օզպիլիս (Ռայօ Վայեքանօ, (Սպանիա), Գոռ Մալաքեան (Սթալ, Ուքրանիա), Արտակ Եդիգարեան (Ալաշկերտ), Դաւիթ Մանոյեան (Փիւնիկ), Դաւիթ Յակոբեան (Շիրակ), Տիգրան Բարսեղեան (Գանձասար), Բենիկ Յովհաննիսեան (Արարատ) եւ Զաւէն Բադոյեան (Բանանց):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Էդգար Մանուչարեան (Ուրալ, Ռուսիա), Արթուր Սարգիսով (Վոլքա, Ռուսիա), Դաւիթ Արշակեան (Թրաքայ, Լիթուանիա), Գեղամ Կադիմեան (Քարփաթի, Ուքրանիա) եւ Միհրան Մինասեան (Ալաշկերտ):


