
Անգլիոյ ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան` «Փրեմիեր լիկ»-ի 22-րդ հանգրուանի գագաթի ճակատումը, որ իրարու դէմ հանեց երկրին երկու հսկաները` Լիվըրփուլը եւ Մանչեսթըր Եունայթըտը, աւարտեցաւ հիւր կազմին` Եունայթըտի յաղթանակով, 1-0 արդիւնքով:
«Էնֆիլտ»-ի դաշտին վրայ տեղի ունեցած այս մրցումին, որուն ներկայ էին շուրջ 44 հազար հանդիսատեսներ, Ուէյն Ռունի նշանակեց մրցումին միակ կոլը (78-րդ):
Նշենք, որ Ռունի վերջին անգամ այս դաշտին վրայ կոլ նշանակած էր 11 տարի առաջ` 2005-ին:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Մանչեսթըր ապահովելով 37 կէտ բարձրացաւ 5-րդ դիրք, մինչ Լիվըրփուլ 31 կէտով կը գրաւէ 9-րդ դիրքը:
Թէեւ Արսենալ 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Սթոքի հետ, սակայն մնաց առաջին, իր ունեցած կոլէվըրէյճին շնորհիւ գերազանցելով Լայսթըր Սիթին, որ իր կարգին հաւասարութիւն մը արձանագրեց Ասթոն Վիլայի հետ (1-1):
Սակայն անոնց հաւասարութենէն միակ օգտուողը եղաւ Մանչեսթըր Սիթի, որ 4-0 արդիւնքով յաղթելով Քրիսթալ Փալասին, այժմ միայն մէկ կէտով ետ կը մնայ անոնցմէ:
Ստորեւ` 22-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
| Թոթենհամ – Սանտըրլենտ | 4-1 |
| Պուրնըմաութ – Նորուիչ | 3-0 |
| Չելսի – Էվըրթըն | 3-3 |
| Մանչեսթըր Սիթի – Քրիսթալ Փալաս | 4-0 |
| Նիւքասըլ – Ուեսթ Համ | 2-1 |
| Սաութհեմբթըն – Ուեսթ Պրոմուիչ | 3-0 |
| Ասթոն Վիլա – Լայսթըր Սիթի | 1-1 |
| Լիվըրփուլ – Մանչեսթըր Եունայթըտ | 0-1 |
| Սթոք Սիթի – Արսենալ 0-0 | 0-0 |
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Սուանզի (18) – Ուաթֆորտ (12) | 22:00 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Արսենալ | 44 (37-21) |
| 2.- Լայսթըր Սիթի | 44 (39-26) |
| 3.- Մանչեսթըր Սիթի | 43 (43-21) |
| 4.- Թոթենհամ | 39 (38-18) |
| 5.- Մանչեսթըր Եունայթըտ | 37 (28-20) |
| …………………………………………………………….. | |
| 18.- Սուանզի | 19 (19-30) |
| 19.- Սանտըրլենտ | 18 (27-45) |
| 20.- Ասթոն Վիլա | 12 (18-38) |


