Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Պռոշեանի Գիւղապետը Շատերին Էր Խանգարում

October 26, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Նիւթի հեղինակ` ՍԻՒԶԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ

prosh_10-26-15

Պռոշեանի գիւղապետ Հրաչ Մուրադեանի սպանութեան թելերը կորել են, գիւղացիները վաղուց յոյս չունեն, որ սպանութիւնը կը բացայայտուի: «Անցել է երկուսուկէս տարի, ոչ մի նորութիւն չկայ: Եթէ լինէր, հիմա բոլորս էլ կ՛իմանայինք», «Հրապարակ»-ին ասաց Հրաչ Մուրադեանի կինը` Լարիսա Մուրադեանը: Իսկ նախաքննութեան մարմինից` Քննչական կոմիտէից, ընդամէնը երկու բառ են ասում. «Նախաքննութիւնը շարունակւում է»: Մինչդեռ երկուսուկէս տարի առաջ մարդկանց մտքով չէր կարող անցնել, որ այս սպանութիւնը եւս չբացայայտուածների շարքը կ՛անցնի:

2013 թուականի ապրիլի 2-ի առաւօտեան 9-ին նախկին ազատամարտիկ, դաշնակցական, ազնիւ համայնքապետի համբաւ ունեցող Հրաչ Մուրադեանի մարմինը գտան գիւղապետարանի առաջ` քունքի շրջանում հրազէնային վէրքով: Ընդամէնը երկու օր անց ձերբակալեցին եղբայրներ Արայիկ եւ Արտակ Պետրոսեաններին: Ստեղծուեց գործի արագ բացայայտման պատրանք: Թէեւ գիւղում ոչ ոք չէր հաւատում, որ հէնց սրանք են մարդասպանները: Բանն այն է, որ երկու եղբայրներն էլ հանգուցեալ գիւղապետի մարդիկ էին, որոնք ոչ մի պատճառ չունէին նրան սպաննելու: Աւելի՛ն. նրանց երկուսին էլ հանգուցեալ գիւղապետը «լաւութիւն» էր արել` գործի էր տեղաւորել: Եղբայրներից մէկը նրա երաշխաւորութեամբ քանատահայ Նիկոլ Աբրահամեանի վարորդն էր դարձել, իսկ միւսին Հրաչ Մուրադեանը գիւղի ջրագիծը կառուցելու պատուէր էր տուել: Բայց ոստիկանապետ Վովա Գասպարեանն աշխուժ քննութեան մասին էր զեկուցում հանրութեանը եւ կուսակից ընկերոջ սպանութիւնն ուշադրութեան կենտրոնում պահող դաշնակցական պատգամաւորներին` իրականում փորձելով գործը «կոտրել» եղբայրների վրայ: Նրանց դէմ էր այն հանգամանքը, որ նրանք «Նիվա» մակնիշի մեքենայ էին քշում, եւ գիւղում այլ «Նիվա» քշող չկար: Իրաւապահների լաւատեսութիւնը չէին կիսում կալանաւորուած եղբայրների փաստաբանները` պարբերաբար դժգոհելով նախաքննութեան մարմնի անգործութիւնից: Մօտ 10 ամիս անց դատախազութիւնը գտաւ, որ եղբայրների մեղքի ապացոյց չկայ, եւ նրանց բաց թողեցին, իսկ քննութիւնը մտաւ փակուղի: Իրաւական շրջանակներում այսօր կարծիքներ են արտայայտում, թէ հէնց ոստիկանութիւնն էլ փչացրել է գործը, հետաքննութեան շրջանում կենտրոնանալով անպտուղ մի վարկածի վրայ եւ բաց թողնելով յանցագործութիւնը բացայայտելու մնացած թելերը: Այդ ընթացքում իրական մարդասպանները, որոնք գործել էին բացայայտ, օրը ցերեկով, ժամանակ ստացան փախուստի դիմելու եւ, գուցէ, վաղուց արդէն Հայաստանում չեն:

Ըստ Պռոշեանում այն օրերին շրջող վարկածի, նրանք Հրաչ Մուրադեանին դարանակալել էին գիւղապետարանի դիմացի մայթին: Երբ եկել էր աշխատանքի, «Նիվա»-ի միջից կրակել էին: Հանգուցեալ գիւղապետի կուսակիցները` ՀՅԴ անդամները համոզուած էին, որ սպանութիւնը քաղաքական տողատակ ունի: Հրաչ Մուրադեանը հաշտ չէր Կոտայքի այն ժամանակուայ մարզպետ Կովալենկօ Շահգալդեանի հետ, նրան չէր ենթարկւում, չէր թողնում, որ ընտրութիւններ կեղծեն, թուեր «նկարեն»: Մուրադեանն «ինքնաբաւ» գիւղապետ էր, ոչ ոքի ձեռքին չէր նայում: Իր կապերով ներդրումներ էր բերում արտասահմանից, եւ ո՛չ ինքն էր «ատկատ» վերցնում, ո՛չ էլ ուրիշին էր տալիս: Ի դէպ, այս կերպ էլ նա Պռոշեան էր բերել քանատահայ ամուսիններ Նիկոլ Աբրահամեանին եւ Զապէլ Բերբերեանին, որոնք կերպարանափոխեցին Պռոշեանի Վանահովիտ թաղամասը: Հողատարածք յատկացնելու համար Հրաչ Մուրադեանը փող չէր վերցնում: Համարում էր, որ որքան շատ մարդ գայ, որքան շատ ներդրում անի, այնքան Պռոշեանի օգուտն է: Նմանները, որպէս կանոն, շատ թշնամիներ են ունենում:

«Հրապարակ»

Նախորդը

Յուշատետր. Երբ Տակաւին Չէր Հնարուած Գրպանի Հեռախօսը

Յաջորդը

Հասարակական Դիւանագիտութեան Ֆլակմանը

RelatedPosts

Աշունը Գլուխը Երկարեց
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
Հայաստանի Քաղաքական Փակուղին Եւ Անոր Յաղթահարման Նախադրեալները
Անդրադարձ

Ընտրութիւններու Եւ Պատերազմի Միջեւ

October 27, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.