Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մի Ցուցանմուշի Պատմութիւն. Գաղտնի Յուշանուէր` Յանուն Ազնաւուրի

October 5, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆԵԱՆ

az_10-05-15

Երբ ֆրանսահայ նշանաւոր շանսոնիէ Շարլ Ազնաւուրը 1964-ին առաջին անգամ այցելեց Հայաստան, նրան ընդունեցին մեծ ոգեւորութեամբ եւ կարօտով. թէ՛ երգիչը, թէ՛ ժողովուրդը այդ պահին բաւական երկար էին սպասել: Հռչակաւոր հայի գալստին մարդիկ պատրաստուել էին նախօրօք, իսկ ոմանք էլ նրա հանդէպ իրենց ջերմ վերաբերմունքն արտայայտելու իւրօրինակ լուծումներ էին գտել: Ցուցանմուշը, որն այսօր պահւում է Երեւանի Գիտութեան եւ տեխնիկայի թանգարանում, Աբովեան քաղաքի «Սիրիուս» գործարանի այդ տարիների աշխատակիցների մտքի թռիչքի եւ երգահանի հանդէպ նրանց տածած սիրոյ  երաշխիքն է:

Գործարանի աշխատակիցները, որոնց համար շանսոնիէի գալուստն իսկական տօն էր, որոշում են նրա պատուին յատուկ յուշանուէրներ արտադրել: Դա, սակայն,  վերածուեց մի  իսկական «գաղտնի գործողութեան», քանի որ յուշանուէրները ստեղծուեցին շատ քիչ քանակութեամբ, իսկ պաշտօնական վաճառքի դրանք, առհասարակ, չհանուեցին:

Աշխատակիցներն այդ խորհրդանշական իրերը պատրաստում էին խորհրդային իշխանութիւններից թաքուն, քանի որ վերջիններս հրաշալի հասկանում էին, որ Ազնաւուրի այցը Խորհրդային Հայաստանում ազգովի համախմբուելու, ժողովրդի շրջանում ազգային գիտակցութեան զարթօնքի առիթ էր:

Առհասարակ, Խորհրդային Հայաստանում տարբեր ժամանակներում արտադրուել են, օրինակ, «Արարատ 73» հայկական ֆութպոլային ակումբին, երեւանեան տարբեր պատկերների, հայ դերասանների, երգիչների նուիրուած կրծքանշաններ, որոնք, սակայն, թողարկուել են վաճառքի հանելու նպատակով, եւ դրանց մասին պետութիւնը բնականաբար տեղեակ էր, իսկ ահա Ազնաւուրի պատկերով յուշանուէրները բոլորովին այլ հանգամանքներում էին ստեղծուել:

Յուշանուէրներն արտաքինից յիշեցնում էին մի տուփ, որի մէջ  թափանցիկ, հաստ  ապակու վրայ  պատկերուած էր Ազնաւուրի նկարը: Ընդ որում, թանգարանում պահուող սեւ ու սպիտակ գունաւորում ունեցող յուշանուէրից զատ` քիչ թուով արտադրուել են նաեւ դրանց գունաւոր տարբերակները. ելեկտրական լարման միջոցով հնարաւոր է եղել ապակուն տարբեր երանգներ հաղորդել: Յուշանուէրները հիմնականում շրջանառուել են  գործարանի աշխատակիցների եւ նրանց մտերիմների շրջանում. մէկը միւսին փոխանցելով` նրանք կարծես սրտից սիրտ են հասցրել Ազնաւուրից մի «մասնիկ»:

Առանց այդ էլ քիչ թուով յուշանուէրները ժամանակի ընթացքում ձեռքից ձեռք են անցել, եւ յայտնի չէ, թէ դրանցից քանի՞սն են պահպանուել, սակայն գիտութեան եւ տեխնիկայի թանգարանում տեղ գտած այս  մէկ նմուշը, որը նախորդ տարի տրամադրել է «Սիրիուս» գործարանի նախկին աշխատակիցներից մէկը, շարունակում է պատմել հայերիս համար պատմական այդ պահի մասին:

 

Նախորդը

ՀՄԸՄ Պէյրութ Բանակում 2015. Սկաուտական Համոզիչ «Աւարտաճառ»` Խարոյկին Շուրջ

Յաջորդը

Մեսրոպեանի Աշակերտները Ստացան Delf Քննութիւններու Յաջողութեան Վկայականները

RelatedPosts

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի».  «Լեցուն Կեանք»
Անդրադարձ

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի». «Լեցուն Կեանք»

February 2, 2026
Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)
Անդրադարձ

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)

February 2, 2026
Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան
Անդրադարձ

Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան

February 2, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.