«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի զտումի դարձի մրցումներուն ծիրին մէջ, երէկ գիշեր տեղի ունեցան հինգ ճակատումներ: Այսօր եւս տեղի կ՛ունենան հինգ մրցումները:
Թէեւ Մոնաքօ յաղթեց իր հիւրին` Վալենսիայի (2-1), սակայն նկատի ունենալով, որ երթին 3-1 արդիւնքով պարտուած էր, դուրս մնաց մրցաշարքէն:
Մրցաշարքէն դուրս մնաց նաեւ Սելթիք, որ 2-0 արդիւնքով պարտուեցաւ Մալմոյէն, երթ` 3-2, ի նպաստ Սելթիքի:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Տիամօ Զաղրեպ – Սքենտերպէօ (2-1) | 4-1 |
| Մաքապի Թել Աւիւ – Պալ (2-2) | 1-1 |
| Մալմօ – Սելթիք (2-3) | 2-0 |
| Մոնաքօ – Վալենսիա (1-3) | 2-1 |
| Շախտիոր Տոնեցք – Ռափիտ Վիեննա (1-0) | 2-2 |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ երթի մրցումներուն արդիւնքները).
| ԺԱՄ | |
| Ափոյել Նիկոսիա – Ասթանա (0-1) | 21:45 |
| Պայէր Լեւերքուզըն – Լացիօ (Ռոմա (0-1) | 21:45 |
| Մոսկուայի Բանակայիններու – Սփորթինկ Լիզպոն (1-2) | 21:45 |
| Ֆ. Ք. Պրիւժ – Մանչեսթըր Եունայթըտ (1-3) | 21:45 |
| Փարթիզան Պելկրատ – ՊԱԹԷ Պորիսով (0-1) | 21:45 |


