Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ, Անգլիոյ մէջ գագաթի ճակատումը` Չելսիի եւ Մանչեսթըր Սիթիի միջեւ, աւարտեցաւ 1-1 արդիւնքով, ինչ որ պատճառ դարձաւ, որ անոնց միջեւ կէտերու տարբերութիւնը` ի նպաստ Չելսիի 5 կէտ, մնայ անփոփոխ:
Ատկէ գլխաւոր օգտուողը եղաւ Մանչեսթըր Եունայթըտ, որ 3-1 արդիւնքով յաղթելէ ետք Լայսթըր Սիթիի, բարձրացաւ 3-րդ դիրք:
Նոյնը պատահեցաւ Իտալիոյ մէջ, երբ Եուվենթուսի եւ Ա. Էս. Ռոմայի միջեւ եօթը կէտի տարբերութիւնը մնաց անփոփոխ` նկատի ունենալով, որ անոնք երկուքն ալ հաւասարութիւն արձանագրեցին:
Կէտերու տարբերութիւնը մնաց անփոփոխ Սպանիոյ մէջ ալ, որովհետեւ Ռէալ Մատրիտ, Պարսելոնա եւ Աթլեթիքօ Մատրիտ յաղթանակներ արձանագրեցին:
Ֆրանսայի մէջ պարագլուխի դիրքը գրաւող Լիոն հաւասարութիւն մը արձանագրեց: Ատիկա պատճառ դարձաւ, որ անոր անմիջական մրցակիցները` Մարսէյ եւ Փարիզ Սեն Ժերմեն, կէտերու տարբերութիւնը նուազեցնեն երկուքի` իրենց արձանագրած յաղթանակներուն շնորհիւ:
Իսկ ինչ կը վերաբերի Գերմանիոյ, որ վերադարձաւ ձմեռնային արձակուրդէն (աւելի քան ամիսէ ի վեր), պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պայէրն Միւնիխ Վոլֆսպուրկէն կրեց տարեշրջանի իր առաջին պարտութիւնը` 4-1 ծանր արդիւնքով:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Վոլֆսպուրկ Պայէրնի հետ իր կէտերու տարբերութիւնը նուազեցուց ութի:
Նշենք, որ Պայէր Լեւերքուզըն – Պորուսիա Տորթմունտ մրցումին դաշտ վերադարձաւ հայրենի ֆութպոլիստ Հենրիխ Մխիթարեան (նախապէս` վիրաւոր):
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
|
ԱՆԳԼԻԱ. 23-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| Հալ Սիթի – Նիւքասըլ | 0-3 | |
| Քրիսթալ Փալաս – Էվըրթըն | 0-1 | |
| Լիվըրփուլ – Ուեսթ Համ | 2-0 | |
| Մանչեսթըր Եունայթըտ – Լայսթըր Սիթի | 3-1 | |
| Սթոք Սիթի – Քուինզ Փարք | 3-1 | |
| Սանտըրլենտ – Պըրնլի | 2-0 | |
| Ուեսթ Պրոմուիչ – Թոթենհամ | 0-3 | |
| Չելսի – Մանչեսթըր Սիթի | 1-1 | |
| Արսենալ – Ասթոն Վիլա | 5-0 | |
| Սաութհեմփթըն – Սուանզի | 0-1 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Չելսի | 53 (52-20) | |
| 2.- Մանչեսթըր Սիթի | 48 (46-23) | |
| 3.- Մանչեսթըր Եունայթըտ | 43 (39-22) | |
| ………………………………………………………. | ||
| 18.- Հալ Սիթի | 19 (20-33) | |
| 19.- Քուինզ Փարք Ռէյնճըրզ | 19 (24-42) | |
| 20.- Լայսթըր Սիթի | 17 (21-37) | |
|
«ՔԱԼՉԻՕ». 21-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| Ճենովա – Ֆիորենթինա | 1-1 | |
| Ա. Էս. Ռոմա – Էմփոլի | 1-1 | |
| Սասուոլօ – Ինթեր Միլան | 3-1 | |
| Աթալանթա – Քալիարի | 2-1 | |
| Սեսենա – Լացիօ Ռոմա | 2-1 | |
| Քիեւօ Վերոնա – Նափոլի | 1-2 | |
| Փալերմօ – Հելաս Վերոնա | 2-1 | |
| Թորինօ – Սամտորիա | 5-1 | |
| Ուտինեզէ – Եուվենթուս | 0-0 | |
| Ա. Սէ. Միլան – Փարմա | 3-1 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Եուվենթուս | 50 (44-9) | |
| 2.- Ա. Էս. Ռոմա | 43 (34-16) | |
| 3.- Նափոլի | 39 (38-26) | |
| ……………………………………………………….. | ||
| 18.- Քիեւօ Վերոնա | 18 (15-26) | |
| 19.- Սեսենա | 15 (21-41) | |
| 20.- Փարմա | 9 (20-46) | |
|
«ԼԱ ԼԻԿԱ». 21-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| Ռէալ Մատրիտ – Ռէալ Սոսիետատ | 4-1 | |
| Էյպար – Աթլեթիքօ Մատրիտ | 1-3 | |
| Կրանատա – Էլչէ | 1-0 | |
| Սելթա Վիկօ – Քորտոպա | 1-0 | |
| Լեվանթէ – Աթլեթիքօ Պիլպաօ | 0-2 | |
| Ալմերիա – Կեթաֆէ | 1-0 | |
| Սեւիլլա – Էսփանիոլ | 3-2 | |
| Պարսելոնա – Վիարէալ | 3-2 | |
| Ռայօ Վայեքանօ – Տեփորթիւօ Քորունա | 1-2 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Ռէալ Մատրիտ | 51 (68-17) | |
| 2.- Պարսելոնա | 50 (57-11) | |
| 3.- Աթլեթիքօ Մատրիտ | 47 (43-20) | |
| ……………………………………………………… | ||
| 18.- Կրանատա | 18 (14-33) | |
| 19.- Էլչէ | 17 (18-42) | |
| 20.- Լեվանթէ | 16 (13-37) | |
|
«ԼԻԿ-1». 23-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| Մարսէյ – Էվիան | 1-0 | |
| Լանս – Պասթիա | 1-1 | |
| Լորիան – Մոնփելիէ | 0-0 | |
| Մես – Նիս | 0-0 | |
| Նանթ – Լիլ | 1-1 | |
| Թուլուզ – Ռեմ | 1-0 | |
| Քան – Սենթ Էթիեն | 1-0 | |
| Պորտօ – Կենկան | 1-1 | |
| Մոնաքօ – Լիոն | 0-0 | |
| Փարիզ Սեն Ժերմեն – Ռենն | 1-0 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Լիոն | 49 (47-17) | |
| 2.- Մարսէյ | 47 (43-22) | |
| 3.- Փարիզ Սեն Ժերմեն | 47 (40-19) | |
| ……………………………………………………….. | ||
| 18.- Էվիան | 23 (24-39) | |
| 19.- Լանս | 21 (21-29) | |
| 20.- Մես | 21 (19-32) | |
|
«ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ». 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| Վոլֆսպուրկ – Պայէրն Միւնիխ | 4-1 | |
| Ֆրայպուրկ – Այնթրախթ Ֆրանքֆորթ | 4-1 | |
| Համպուրկ – Քէօլն | 0-2 | |
| Մայնց 05 – Փատերպոռն | 5-0 | |
| Շալքէ – Հանովըր-96 | 1-0 | |
| Շթութկարթ – Մէօնշընկլատպախ | 0-1 | |
| Պայէր Լեւերքուզըն – Պորուսիա Տորթմունտ | 0-0 | |
| Վերտըր Պրեմըն – Հերթա Պերլին | 2-0 | |
| Օկզպուրկ – Հոֆընհայմ | 3-1 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Պայէրն Միւնիխ | 45 (42-8) | |
| 2.- Վոլֆսպուրկ | 37 (37-18) | |
| 3.- Մէօնշընկլատպախ | 30 (26-16) | |
| ………………………………………………………… | ||
| 16.- Համպուրկ | 17 (9-21) | |
| 17.- Շթութկարթ | 17 (20-33) | |
| 18.- Պորուսիա Տորթմունտ | 16 (18-26) | |


