Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մենք Շահեկան Վիճակում Ենք, Որովհետեւ Դու Կաս, Հա՛յ Զինուոր

January 29, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

10686901_10152741872271977_7315895554302092535_nՎեցհարիւրամեայ աներես պատմութեան աւարտին ֆիտայական պայքարից ծնուած բանակով մենք Սարդարապատում հասկացանք, թէ ինչ բան է յաղթանակը: Այդ աներեւակայելի  «բոյրը» շունչ տուեց, ապրելու յոյս տուեց մահուան մահճում յայտնուած մի ամբողջ ազգի: Այդ յաղթանակը զուտ հայկական էր` առանց որեւէ աւելորդութեան, առանց որեւէ միջամտութեան, առանց ձեւականութիւնների: Մենք հասկացանք, որ այս արեւի տակ ունենք ապրելու իրաւունք եւ ապրեցինք:  Սակայն անհաշտութիւնն ու օտարամոլութիւնը, որ հարիւրամեակներ շարունակ տեղաւորուել էին մեր ոսկրածուծում, մետաստազների պէս տարածուեցին եւ մեզ հետ շպրտեցին կրկին օտարապաշտութեան գիրկը:

Ժամանակն անողոք էր, բայց ոգին արդէն արթնացել էր եւ նրա ընթացքը ժամանակի պարտադրանքին այլեւս չէր ենթարկուելու: Եւ պատմութիւնը կրկնուեց, անգամ` ոչ թէ հարիւրամեակներ անց, այլ պատմութեան համար մի ակնթարթում. եօթանասուն տարին պատմութեան համար ակնթարթ էր, շունչ քաշելու, ուշքի գալու, ուժերը կրկին ժողովելու ակնթարթ, որ մեզ վերադարձրեց Սարդարապատում ձեռք բերած մեր արժանապատուութիւնը: Յաջորդ Սարդարապատը Արցախն էր, եւ կրկին ֆիտայական ուժերով, որի մերանից պէտք է ծնուէր հայոց ուժի անկոտրում ապացոյցը` Հայոց բանակը:

Մենք երկար ժամանակ բանակ չենք ունեցել, հետեւաբար` տէր էլ չենք ունեցել: Մենք մեր ռազմարուեստի հսկաներին «թրծել» ենք օտարների ռազմական կառոյցներում: Նրանց ենք մատուցել ծառայութիւններ մի պարզ պատճառով, որովհետեւ բանակ չենք ունեցել: Հիմա դուք կաք: Դուք, այսինքն` մենք կանք: Մենք մենք ենք` ազգ-բանակ միասնութիւնը: Եւ այս անգամ էլ նրանք`  անհաշտութիւնն ու օտարամոլութիւնը, կան, բայց արդէն աւելի թուլացած, որովհետեւ յանձինս ձեզ, այսինքն` մեզ, մեր կերտած պետականութեան ընթացքն անկասելի է: Մենք այսօր, քան երբեւէ, ուժեղ ենք: Մեր ուժը մեր նահատակների`  Մոնթէների, Վազգէնների, Վարդանների, Լէոնիդների, Թաթուլների, Արմէնների եւ միւսների թափած արեան զօրութիւնից է գալիս եւ շարունակւում է քեզնով, Հա՛յ Զինուոր:

Մենք այսօր, քան երբեւէ, հզօր ենք, որովհետեւ սահմանին դու ես կանգնած, որ ես եմ… ի՞նչ տարբերութիւն: Բայց դու աւելի ուժեղ ես, որովհետեւ պաշտպանում ես ինձ, իսկ ես քեզանով աւելի եմ ամրանում եւ աւելի ուժեղ եմ ինձ զգում: Ես այսօրուայ Հայաստանն եմ, դու` նաեւ վաղուանը: Այն Հայաստանը, որ վաղն է գալու:   Մենք այսօր միասին նշում ենք մեր բանակի օրը` մեր օրը: Կա՞յ, արդեօք, աւելի լաւ օր, քան այսօրն է: Այսօր մեր Նաւասարդն է, մեր երկունքի, մեր պատուի օրը: Մենք պատիւը գետնին գցող տեսակ չենք, մենք մեր պատուի գինը լաւ գիտենք: Մենք այսօր շահեկան վիճակում ենք, որովհետեւ դու կաս, Հա՛յ Զինուոր: Որովհետեւ կայ Հայաստանի Հանրապետութիւնը, որը սկսւում է այն խրամատից, որտեղ դու ես կանգնած, այսինքն` ՄԵՆՔ: Բազուկդ միշտ կուռ լինի, միտք` սթափ: Քամիների դէմ` անկոտրում, կամքդ` հաստատուն:

Շնորհաւոր տօնդ, Հա՛յ Զինուոր:

 

 

 

Նախորդը

Հայկական Հիւանդութիւն Armenian Disease

Յաջորդը

Տօնդ Շնորհաւոր` Հայկական Բանակ

RelatedPosts

Քեսապն… Ու Հեղեղները
Անդրադարձ

Քեսապն… Ու Հեղեղները

November 11, 2026
Ապրիլեան Զոհերէն` Պոլսահայ Մամուլը
Անդրադարձ

Հայ Կեանք Եւ Մասամբ Նորին…

November 11, 2026
Թուրքիոյ Ներքաղաքական Երկընտրանքը
Անդրադարձ

Սփիւռքը Եւ «Անդրազգ» Եզրոյթի Հարցականները

November 11, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.