
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ «Պունտըսլիկա»-ի 13-րդ հանգրուանի մրցումներուն գծով Պորուսիա Տորթմունտի տարեշրջանի իր 8-րդ պարտութիւնը կրելով Այնթրախթ Ֆրանքֆորթէն նահանջեց վերջին դիրք, 22 կէտով ետ մնալով պարագլուխի դիրքը գրաւող Պայէրն Միւնիխէն, որ շարունակեց մնալ ցարդ անպարտելի միակ խումբը` 1-0 արդիւնքով յաղթելէ ետք Հերթա Պերլինի:
Անգլիոյ մէջ թէեւ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Չելսի մնաց ցարդ անպարտելի միակ խումբը, սակայն Սանտըրլենտի դաշտին վրայ կորսնցուց երկու կէտ, երբ 0-0 արդիւնքով հեռացաւ հոնկէ:
Լիվըրփուլ Արսենալ եւ Մանչեսթըր քաղաքի երկու կազմերը յաղթանակներ արձանագրեցին:
Իտալիոյ մէջ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Եուվենթուս քիչ մը դժուար յաղթանակ մը արձանագրեց, երբ Թորինոյի դէմ իր յաղթանակի կոլը (2-1) նշանակեց մրցումին վերջին վայրկեանին` շնորհիւ Անտրէա Փիրլոյի:
Սպանիոյ եւ Ֆրանսայի մէջ պարագլուխի դիրքերը գրաւող խումբերը Ռէալ Մատրիտ եւ Մարսէյ յաղթանակներ արձանագրեցին` յաջորդաբար պարտութեան մատնելով Մալական (2-1) եւ Նանթը (2-0):
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
|
ՓՐԵՄԻԵՐ ԼԻԿ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Ուեսթ Պրոմուիչ – Արսենալ | 0-1 |
| Պըրնլի – Ասթոն Վիլա | 1-1 |
| Լիվըրփուլ – Սթոք Սիթի | 1-0 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Հալ Սիթի | 3-0 |
| Քուինզ Փարք – Լայսթըր Սիթի | 3-2 |
| Սուանզի – Քրիսթալ Փալաս | 1-1 |
| Ուեսթ Համ – Նիւքասըլ | 1-0 |
| Սանտըրլենտ – Չելսի | 0-0 |
| Սաութհեմփթըն – Մանչեսթըր Սիթի | 0-3 |
| Թոթենհամ – Էվըրթըն | 2-1 |
|
ՔԱԼՉԻՕ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Սասուոլօ – Հելաս Վերոնա | 2-1 |
| Քիեւօ Վերոնա – Լացիօ Ռոմա | 0-0 |
| Ա. Սէ. Միլան – Ուտինեզէ | 2-0 |
| Քալիարի – Ֆիորենթինա | 0-4 |
| Սեսենա – Ճենովա | 0-3 |
| Էմփոլի- Աթալանթա | 0-0 |
| Փալերմօ – Փարմա | 2-1 |
| Եուվենթուս – Թորինօ | 2-1 |
| Ա. Էս. Ռոմա – Ինթեր Միլան | 4-2 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Սամտորիա – Նափոլի | 22:00 |
|
ԼԱ ԼԻԿԱ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Ռէալ Սոսիետատ – Էլչէ | 3-0 |
| Կեթաֆէ- Աթլեթիքօ Պիլպաօ | 1-2 |
| Էսփանիոլ – Լեվանթէ | 2-1 |
| Մալակա – Ռէալ Մատրիտ | 1-2 |
| Սելթա Վիկօ – Էյպար | 0-1 |
| Աթլեթիքօ Մատրիտ- Տեփորթիւօ Քորունա | 2-0 |
| Սեւիլլա- Կրանատա | 5-1 |
| Քորտոպա – Վիարէալ | 0-2 |
| Վալենսիա – Պարսելոնա | 0-1 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Ալմերիա – Ռայօ Վայեքանօ | 21:45 |
|
ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Ֆրայպուրկ – Շթութկարթ | 1-4 |
| Օկզպուրկ – Համպուրկ | 3-1 |
| Պայէր Լեւերքուզըն – Քէօլն | 5-1 |
| Հերթա Պերլին – Պայէրն Միւնիխ | 0-1 |
| Շալքէ – Մայնց | 4-1 |
| Վերտըր Պրեմըն – Փատերպոռն | 4-0 |
| Հոֆընհայմ – Հանովըր-96 | 4-3 |
| Վոլֆսպուրկ – Մէօնշընկլատպախ | 1-0 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Պորուսիա Տորթմունտ | 2-0 |
|
ԼԻԿ-1. 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Մարսէյ- Նանթ | 2-0 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Նիս | 1-0 |
| Քան – Մոնփելիէ | 1-1 |
| Լանս – Մես | 2-0 |
| Ռեմ- Պասթիա | 2-1 |
| Ռենն – Մոնաքօ | 2-0 |
| Թուլուզ – Լորիան | 2-3 |
| Պորտօ – Լիլ | 1-0 |
| Էվիան – Կենկան | 2-0 |
| Սենթ Էթիեն – Լիոն | 3-0 |


