
Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 3-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ յետմիջօրէին ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Սուրի քաղաքապետարանի դաշտին վրայ հիւրը եղաւ Իսլահ Պըրժ Շիմալիի:
ՀՄԸՄ-ի շուրջ 200 համակիրներ ներկայ գտնուեցան այս մրցումին, ինչ որ բաւական քաջալերելի երեւոյթ է:
Ինչ կը վերաբերի մրցումին, ՀՄԸՄ կէտով մը վերադարձաւ Պէյրութ, երբ 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց դաշտին տիրոջ հետ:
ՀՄԸՄ սքանչելի առիթ մը ունեցաւ կոլ նշանակելու, երբ Խաժակ Սինանեանի հարուածը զսպուեցաւ Իսլահի բերդին սիւնին կողմէ:
Այժմ ՀՄԸՄ երեք մրցումէ ապահոված է չորս կէտ:
Ստորեւ` 3-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
| Շապիպեթ Մազրաա – Ռիատա Ուալ Ատապ | 0-0 |
| Ահլի Սայտա – Խըյուլ | 1-0 |
| Սաժես – Ամալ Թրիփոլի | 5-2 |
| Իսլահ Պըրժ Շիմալի – ՀՄԸՄ | 0-0 |
| Ահլի Նապաթիէ – Իժթիմահի | 1-0 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Սաժես | 7 (9-3) |
| 2.- Իժթիմահի | 6 (4-2) |
| 3.- Ահլի Նապաթիէ | 6 (8-7) |
| 4.- Ահլի Սայտա | 6 (4-1) |
| 5.- Շեպիպեթ Մազրաա | 4 (3-1) |
| 6.- ՀՄԸՄ | 4 (2-3) |
| 7.- Ամալ Թրիփոլի | 3 (10-9) |
| 8.- Իսլահ Պըրժ Շիմալի | 2 (4-6) |
| 9.- Ռիատա Ուալ Ատապ | 2 (2-4) |
| 10.- Մապարրա | 1 (4-5) |
| 11.- Խըյուլ | 0 (0-9) |


