Եուրօ-2016-ի Եւրոպայի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքին ծիրին մէջ, այսօր տեղի կ՛ունենան 9 մրցումներ` Գ., Ե. եւ Է. խմբակներուն մէջ:
Գ. խմբակին մէջ Սլովաքիա եւ Սպանիա, որոնք իրենց կատարած առաջին մրցումին յաղթանակ արձանագրեցին, պիտի մրցին իրարու դէմ:
Մնացեալ չորս խումբերը` Պիելոռուսիա, Ուքրանիա, Մակեդոնիա եւ Լիւքսամպուրկ, ցարդ յաղթանակ չեն արձանագրած:
Ե. խմբակին մէջ Անգլիա, Էսթոնիա եւ Լիթուանիա արձանագրած են մէկական յաղթանակ, մինչ Սլովենիա, Սան Մարինօ եւ Զուիցերիա զուրկ են յաղթանակէ:
Վերջապէս, Է. խմբակին մէջ Ռուսիա եւ Մոնթենեկրօ յաղթանակ արձանագրած են, իսկ Լիխթնշթայն, Մոլտովա, Աւստրիա եւ Շուէտ կը մնան առանց յաղթանակի:
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Գ. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Պիելոռուսիա – Ուքրանիա | 21:45 |
| Մակեդոնիա – Լիւքսամպուրկ | 21:45 |
| Սլովաքիա – Սպանիա | 21:45 |
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Անգլիա – Սան Մարինօ | 21:45 |
| Լիթուանիա – Էսթոնիա | 21:45 |
| Սլովենիա – Զուիցերիա | 21:45 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Լիխթնշթայն – Մոնթենեկրօ | 19:00 |
| Մոլտովա – Աւստրիա | 21:45 |
| Շուէտ – Ռուսիա | 21:45 |


