Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ արձանագրուեցան շարք մը անակնկալներ:
Իր կազմը զօրացնելու համար հսկայական գումարներ ծախսած Ռէալ Մատրիտ կրեց տարեշրջանի երկրորդ յաջորդական պարտութիւնը, երբ մատրիտեան տերպիի մրցումին իր դաշտին վրայ 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց ախոյեան Աթլեթիքօ Մատրիտէն:
Պարսելոնա, որ 2-0 արդիւնքով յաղթեց Աթլեթիքօ Պիլպաոյի, միակ խումբն ըլլալով իր կատարած երեք մրցումներն ալ յաղթանակով աւարտած է` ապահովելով առաւելագոյն 9 կէտերը:
Անգլիոյ մէջ Մանչեսթըր Եունայթըտ արձանագրեց տարեշրջանի իր առաջին յաղթանակը, երբ 4-0 արդիւնքով ջախջախեց իր հիւրը` Քուինզ Փարք Ռէյնճըրզը: Առաջին կոլը նշանակեց Անխել Տի Մարիա:
Չելսի արձանագրեց իր 4-րդ յաջորդական յաղթանակը` ապահովելով տարեշրջանի իր 12-րդ կէտը Սուանզիի հաշուոյն` 4-2 արդիւնքով:
Լիվըրփուլ 1-0 արդիւնքով անակնկալ պարտութիւն մը կրեց Ասթոն Վիլայէն, մինչ Արսենալ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց իր հիւրին` ախոյեան Մանչեսթըր Սիթիի հետ:
Գերմանիոյ մէջ Պայէրն Միւնիխ եւ Պորուսիա Տորթմունտ յաղթանակներ արձանագրեցին:
Իսկ Իտալիոյ մէջ Ա. Սէ. Միլան, ախոյեան Եուվենթուս եւ Ա. Էս. Ռոմա միակ կազմերն են, որոնք արձանագրած են իրենց երկրորդ յաղթանակը:
Վերջապէս, Ֆրանսայի մէջ ախոյեան Փարիզ Սեն Ժերմեն կորսնցուց երկու կէտ եւս, երբ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Ռեննի հետ:
Ստորեւ` կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.
| ԱՆԳԼԻԱ | ||
| Մանչեսթըր Եունայթըտ – Քուինզ Փարք | 4-0 | |
| Արսենալ – Մանչեսթըր Սիթի | 2-2 | |
| Չելսի – Սուանզի | 4-0 | |
| Լիվըրփուլ – Ասթոն Վիլա | 0-1 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Չելսի | 12 | |
| 2.- Ասթոն Վիլա | 10 | |
| 3.- Սուանզի | 9 | |
| ՍՊԱՆԻԱ | ||
| Սեւիլլա – Կեթաֆէ | 2-0 | |
| Վալենսիա – Էսփանիոլ | 3-1 | |
| Պարսելոնա – Աթլեթիքօ Պիլպաօ | 2-0 | |
| Ռէալ Մատրիտ – Աթլեթիքօ Մատրիտ | 1-2 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Պարսելոնա | 9 | |
| 2.- Վալենսիա | 7 | |
| 3.- Սեւիլլա | 7 | |
| ԻՏԱԼԻԱ | ||
| Ինթեր Միլան – Սասուոլօ | 7-0 | |
| Փարմա – Ա. Սէ. Միլան | 4-5 | |
| Էմփոլի – Ա. Էս. Ռոմա | 0-1 | |
| Եուվենթուս – Ուտինեզէ | 2-0 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Ա. Սէ. Միլան | 6 | |
| 2.- Ա. Էս. Ռոմա | 6 | |
| 3.- Եուվենթուս | 6 | |
| ԳԵՐՄԱՆԻԱ | ||
| Պայէրն Միւնիխ – Շթութկարթ | 2-0 | |
| Պորուսիա Տորթմունտ – Ֆրայպուրկ | 3-1 | |
| Պայէր Լեւերքուզըն – Վերտըր Պրեմըն | 3-3 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Պայէր Լեւերքուզըն | 7 | |
| 2.- Պայէրն Միւնիխ | 7 | |
| 3.- Հանովըր-96 | 7 | |
| ՖՐԱՆՍԱ | ||
| Էվիան – Մարսէյ | 1-3 | |
| Ռենն – Փարիզ Սեն Ժերմեն | 1-1 | |
| Լիոն – Մոնաքօ | 2-1 | |
| Լիլ – Նանթ | 2-0 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Լիլ | 11 | |
| 2.- Մարսէյ | 10 | |
| 3.- Պորտօ | 10 |


