Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արիաւան. Երազանք, Որ Դարձաւ Իրականութիւն

September 16, 2014
| Գաղութային, Գլխաւոր լուրեր
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

DSCN0844[1]Արցախ այցելողները կանգ են առնում դէպի Աղաւնոյ գետի հովիտ տանող ոլորապտոյտ ճանապարհի եզրին եւ հիանում ու հպարտանում կարմիր տանիքներով, միմեանցից ներդաշնակ հեռաւորութեամբ վեր բարձրացող առանձնատներով: «Այն երազը, որ մենք ունէինք, արդէն իրականութիւն է դարձել», ասաց ԱՐԻ ներդրումային ընկերութեան բաժնետէրերից Բենիամին Պչաքչեանը` դիմելով լիբանանահայ գործարարներին, ովքեր եկել էին Արիաւան` սեփական աչքերով տեսնելու իրականութիւնը:

Արիաւանը նախկին Աղաւնոյ գիւղի տարածքում կառուցուող գիւղն է` Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրայ: Նորակառոյց գիւղն ունենալու է 150 տուն` երեք թաղամասերով, որոնք կրելու են Արցախեան ազատամարտում իրենց կեանքը հայրենիքի պաշտպանութեանը նուիրած երեք սփիւռքահայերի անունները` Վիգէն Զաքարեան, Մհեր Ջուլհաճեան եւ Կարօ Քահքեջեան: Արդէն աւարտւում է առաջին 50 բնակարանների շինարարութիւնը:

ԱՐԻ ընկերութիւնը Արցախում` Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջաններում, իրականացնում է երկու հիմնական ծրագիր` գիւղատնտեսութեան վարկաւորում եւ բնակարանաշինութիւն: Ընկերութիւնը Արցախի Ակրոֆոնտիներ կարաժամկէտ, տարեկան 6 տոկոսով վարկեր է տրամադրում, իսկ Ակրոֆոնտը դրանք ուղղում է դէպի գիւղ: ԱՐԻ-ի տրամադրած վարկերի շնորհիւ Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջաններում ցանքատարածութիւնները աւելացել են 5000 հեկտարով, անասունների գլխաքանակն աւելացել է մէկուկէս անգամ: Նկատելիօրէն աւելացել է նաեւ մեղուափեթակների քանակը:

Արա Յարութիւնեան
Արա Յարութիւնեան

Արցախի վարչապետ Արա Յարութիւնեանը` դիմելով Արիաւան ժամանած շուրջ 70 լիբանանահայ ներդրողներին ասաց, որ շուտով 50 ընտանիքներ կ՛ունենան բարեկեցիկ կեանք, արժանապատիւ ապրելակերպի պայմաններ: «Ինձ համար ԱՐԻ-ն եւ «Արցախ» ֆոնտը հարազատ են: Արդէն եօթներորդ տարին «Արցախ» ֆոնտը մէկ կով է տրամադրում Քարվաճառի եւ Քաշաթաղի իւրաքանչիւր ընտանիքի, որտեղ ծնւում է երրորդ երեխան: ԱՐԻ ընկերութեան երկարաժամկէտ, ցածր տոկոսադրոյքներով տրամադրած վարկերի շնորհիւ Քարվաճառի եւ Քաշաթաղի բնակիչները կարողանում են հող մշակել, զարգացնել անասնապահութիւնը եւ մեղուաբուծութիւնը», ասաց Յարութիւնեանը:

Արցախի վարչապետը ընդգծեց, որ բնակարանաշինութեան ծրագրեր են իրականացւում ոչ միայն Արիաւանում, այլ նաեւ Քաշաթաղի Կովսական քաղաքում եւ Իշխանաձոր գիւղում: «Սա է մեր պատասխանը այն մարդկանց, ովքեր ասում են, որ ազատագրուած տարածքներում երկարաժամկէտ ծրագրեր չեն իրականացւում, որ իբր այս տարածքները չեն զարգանում: Միայն Աղաւնոյ գետի վրայ կառուցուել է 5 ջրելեկտրակայան», շարունակեց Յարութիւնեանը:

ԱՐԻ-ի խորհրդի նախագահ Սուրէն Սարգիսեանի խօսքը հակիրճ էր եւ զգայացունց. «Բարով էք եկել մեր գիւղ: Սա մեր գիւղն է, սա իմ գիւղն է: Այս հողերի վրայ նոր տներ պէտք է կառուցուեն, որ այս բարեբեր շրջանը վերաբնակեցուի: Սա սքանչելի հայրենիք է»:

Ստեփան Տէր Պետրոսեան
Ստեփան Տէր Պետրոսեան
Սուրէն Սարգիսեան
Սուրէն Սարգիսեան

ԱՐԻ-ի անդամներից Ստեփան Տէր Պետրոսեանը, ինչպէս խորհրդի նախագահ Սուրէն Սարգսեանը, վառ կարմիր գոյնի Թի-շըրթ էին կրում: «Կարմիրը յեղափոխութեան, վարդերի, սիրոյ գոյն է», ասաց նա` դիմելով Աղաւնոյ գետի ափին հաւաքուած Արցախի իշխանութիւնների ներկայացուցիչներին, շարքային քաղաքացիներին ու սփիւռքահայ գործարարներին: Տէր Պետրոսեանը նշեց, որ ճիշդ ժամանակին իրենք բարեսիրութիւնից անցան նոր փուլի` Արցախում ներդրումների:

«2010 թուականից ի վեր մեր տրամադրած վարկերից Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանում օգտուել է շուրջ 1000 գիւղացի: Այսօր աւարտական փուլում է Արիաւանի 50 տների շինարարութիւնը: Արիաւանը կառուցւում է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի վրայ: Սա մեր հայրենիքի մի մասն է, այս հողերը չենք տայ մեր հակառակորդին: Ես սփիւռքում ասում եմ` դուք առիթը չունեցաք ձեր արիւնը տալ Արցախի ազատագրման գործին, բայց հիմա այլ առիթ ունէք եւ ձեր ներդրումներով կարող էք ցոյց տալ ձեր նուիրումը հայրենիքին», նշեց Տէր Պետրոսեանը:

DSCN0811[1]Աղաւնոյ գետի ափին տեղի ունեցած միջոցառումից յետոյ Արցախի կառավարութեան ներկայացուցիչները` վարչապետ Արա Յարութիւնեանի գլխաւորութեամբ, եւ լիբանանահայ գործարարները ճաշի հրաւիրուեցին մէկ այլ գետի` Հակարիի ափ:

«Արցախ» Ֆոնտի Գործը`
Եօթը Տարում Աւելի Քան 800 Կով

DSCN0854[1]«Արցախ» ֆոնտը արդէն եօթը տարի մէկական կթու կով է տրամադրում Քարվաճառի եւ Քաշաթաղի բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնւում է երրորդ եւ իւրաքանչիւր յաջորդ երեխան: Այս տարի պէտք է տրամադրուի 124 կով: Կովերը ընտանիքներին բաշխելու նպատակով Լիբանանից ամէն տարի մէկ-երկու շաբաթով Արցախ են ժամանում կամաւորներ: Արդէն մի քանի տարի կովերը բաշխելու գործը համակարգում է Մարալ Մահսերեճեանը: Բացի այդ, Մարալը մէկ տարի առաջ Կովսականում հիմնել է կանանց համագործակցութեան խորհուրդ:

Գահիրէից Տիգրան եւ Անգինէ Գալայճեան ընտանիքը, որ արդէն երկրորդ անգամ է այցելում Արցախ` մասնակցելու «Արցախ» ֆոնտի կովեր բաժանելու արարողութեանը, այս անգամ էլ մէկ կով նուիրեց մի ընտանիքի, որտեղ ծնուել էր երրորդ երեխան: Նուէր ստացողը փոքրիկ Գոհարիկն էր: «Մենք երեխայ չունենք, սրանք են մեր երեխաները», ասացին Տիգրան եւ Անգինէ Գալայճեան ամուսինները, նկարուեցին Գոհարիկի հետ եւ խոստացան, որ այս հողերում սա նրանց նուիրած վերջին կովը չի լինելու:

Երեք փոխադրակառքերով լիբանանահայերը Բերձորից շարժուեցին դէպի Կովսական: Բերձորից Կովսական մի քանի ճանապարհ կայ: Ընտրուեց ամէնից երկարը, քանի որ միւս ճանապարհները բարւոք վիճակում չեն: Բերձորից շարժուեցինք դէպի Գորիս, ապա Կապան եւ չհասած Սիւնիքի մարզային կենտրոն, թեքուեցինք դէպի Կովսական: 150 քմ երկարութեամբ ճանապարհը անցանք 4 ժամում:

Երբ հասանք Կովսական, արդէն մթնում էր: Գործարարներին ուղեկցող կանայք տեղի երեխաներին բաժանեցին խաղալիքներ եւ տուրմ: Բացօթեայ պայմաններում իրենց ձեռագործ աշխատանքները վաճառքի էին հանել քաղաքի Կանանց համագործակցութեան խորհրդի աղջիկներն ու տիկինները: Ձեռագործ աշխատանքների մեծ մասը գնեցին ԱՐԻ-ի բաժնետէրերն ու «Արցախ» ֆոնտի բարերարները: Մարալ Մահսերեճեանը ուրախութիւնից յուզուել էր: Նրա մէկ տարուայ ջանքերն ու նուիրումը գնահատուեց յաւուր պատշաճի:

DSCN0879[1]Բացօթեայ պայմաններում ելոյթ ունեցաւ «Թաթուլ» ազգագրական համոյթը: Խմբի գեղարուեստական ղեկավար Կարէն Մարտիրոսեանը «Արցախ» ֆոնտի ատենապետ Մելքոն Յակոբեանին նուիրեց մի նկար` իր երախտագիտութիւնը յայտնելով այն  օժանդակութեան համար, որ տրամադրում է «Արցախ» ֆոնտը: ԱՐԻ-ի խորհրդի նախագահ Սուրէն Սարգսեանը առաջարկեց նուէրը տեղում հանել աճուրդի եւ ստացուած գումարը ուղղել նոյն «Արցախ» ֆոնտին: Մելքոն Յակոբեանը համաձայնուեց: Նախնական գին սահմանուեց 60 տոլարը: Հինգ րոպէ անց աճուրդը աւարտուեց: Նկարը 300 տոլարով ձեռք բերեց Մարալ Թասլաքեանը:

DSCN0881[1]Կովսականում երեք ընտանիքներ ստացան մէկական կով: Անուշ Ղարիբեանը ունեցել էր 6-րդ երեխան: Փոքրիկ Մհերին կով նուիրեց 89-ամեայ Մելինէ Կոնճեանը: Քանի որ առաջացած տարիքով տիկինը չէր կարող լինել Արցախում` Կովսականում, նրա փոխարէն այդ հաճելի գործը կատարեց նրա դուստրը` Շողիկ Կոնճեանը` Պէյրութից: Կովսականցի Նելլի Նիկողոսեանը ունեցել էր երրորդ երեխան: Փոքրիկ Էլենին կով նուիրեց Փիեռ Հատտեճեանը` Պէյրութից: Մէկ այլ կովսականցի` Ծաղկանուշ Մանուկեանը, ունեցել էր երրորդ երեխան: Փոքրիկ Արամին կով նուիրեց Կարէն Գարամանուկեանը` Պէյրութից:

Կովսականից երեք փոխադրակառքերով մենք Ստեփանակերտ հասանք կէս գիշերն անց:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Նախորդը

Ստեփանակերտի Եւ Տոնոսթիոյ Միջեւ Համագործակցութեան Համաձայնագիր Ստորագրուած Է

Յաջորդը

Ակնարկ. Անգարան` Ընդլայնուող Դաշինքին Եւ Իսլամականներուն Միջեւ

RelatedPosts

Նոր Սահմանադրութեան Նախագիծը  Պիտի Հրապարակուի Յառաջիկայ Օրերուն
Գլխաւոր լուրեր

Խմբագրական. Յիշելով «ՈՉ»-ի Շարժումին Յաջողութիւնը

November 24, 2026
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ.  «Լիբանան Պիտի Մնայ Մայրիի  Եւ Դիմացկունութեան Հայրենիքը»
Գաղութային

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ. «Լիբանան Պիտի Մնայ Մայրիի Եւ Դիմացկունութեան Հայրենիքը»

November 24, 2026
Բագրատունի. «Անկախութիւնը  Հաւատք Է Ու Կամք»
Գաղութային

Բագրատունի. «Անկախութիւնը Հաւատք Է Ու Կամք»

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.