
Երէկ` երկուշաբթի, 30 դեկտեմբերին, Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնը գումարեց իր ժողովը` մասնակցութեամբ Ա. դասակարգի բոլոր ակումբներուն նախագահներուն եւ ներկայացուցիչներուն:
Այս ժողովին ներկայ էին հետեւեալ 12 ակումբները. Շանվիլ (Էլի Ֆարհաթ), Ռիատի (Հիշամ Ժարուտի եւ Մազեն Թապպարա), Մութթահետ (Ահմետ Սաֆատի), Հուփս (Ժասեմ Քանսօ), Սաժես (Նատիմ Հաքիմ), Թատամոն (Ռըզքալլա Խալիլ), Պըժժէ (Ֆարես Խուրի), Անդրանիկ (Վիգէն Չերչեան), ՀՄԸՄ Պէյրութ (Վաչէ Ծատուրեան), Պիպլոս (Ժան-Մարք Խալետ), Ամշիթ (Տենի Հաքիմ) եւ Անիպալ (Ռեմոն Զղէյպ):
Այս ժողովին ներկայ էին նաեւ նախագահ Ուալիտ Նասսար, Ֆարես Մըտաուար, Նիզար Ռաուաս, Նատեր Պասմէ (փոխնախագահներ) եւ Ղասսան Ֆարես (ընդհանուր քարտուղար):
Ժողովին ընթացքին քննարկուեցան Ա. դասակարգի ախոյեանութեան կայացման հարցին մանրամասնութիւնները եւ Լիբանանի ստացած միջազգային կախակայումը բեկանելու գլխաւոր հարցը:


