Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը ջերմ շնորհաւորանքներ է յղել Սիրիայի հայկական ուսումնական հաստատութիւնների բոլոր աշխատակիցներին ու սաներին` մաղթելով նրանց արդիւնաւէտ աշխատանք եւ մշտանորոգ եռանդ` ազգանուէր եւ հայանպաստ գործունէութեան մէջ:
Իր ուղերձներում նախագահը համոզմունք է յայտնել, որ բարեկամ Սիրիայում մօտ ապագայում կը տիրի սպասուած խաղաղութիւնը, կայունութիւնը եւ ազգային համերաշխութիւնը: Նախագահը նաեւ նշել է, որ թէ՛ Հայաստանը, եւ թէ՛ համայն հայութիւնը աջակցում են եւ աջակցելու են սիրիահայերին` վերագտնելու խաղաղութիւն եւ պահպանելու իրենց օճախները:
Ամանորեայ ջերմ շնորհաւորանքների եւ բարեմաղթանքների հետ մէկտեղ Հայաստանի նախագահը դրամական նուիրատուութիւններ է յատկացրել Սիրիայի հայկական դպրոցներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ
Դամասկոս


